Քարշ են տվել խոտերի մեջ, հայհոյել, հարվածել. Վարդանյանի խոշտանգման գործը 1 տարի անց փակուղում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

Ուղիղ մեկ տարի է անցել քաղաքացի Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին ահազանգից, սակայն մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Ավելին, նախաձեռնված քրեական վարույթով որևէ անձի նկատմամբ անգամ քրեական հետապնդում հարուցված չէ։

«Անցած տարվա մայիսին մի անգամ առերեսում եղավ ուղեկցող ոստիկանների հետ ու վերջ։ Այդ օրն իմ հագին եղած տաբատն ու կոշիկներն են տարել, ուրիշ ոչինչ»,- պատմում է Վարդանյանը։

Սամվել Վարդանյանի խոսքով՝ իրեն խոշտանգել են ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին` պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո։

Ըստ Սամվելի՝ դիմակավորված անձինք փակել են իր բերանը, որպեսզի օգնություն չկանչի։ Երբ արդեն տարել և նստեցրել են մեքենան, ոստիկաններն այդ պահին մոտեցել են։ Սամվելի խոսքով՝ ոստիկանները հեռվից նկարահանել են տեղի ունեցածը։

Սամվելը ո՛չ իրեն ուղեկցած ոստիկաններին, ո՛չ շտապօգնության աշխատակիցներին չի պատմել տեղի ունեցածը, ասում է՝ հետո ընկերներին ու փաստաբաններին է պատմել։ Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ վարույթով որևէ առաջընթաց չկա, միակ նորությունն այն է, որ երկու ամիս առաջ ստացել են հագուստի դատաքիմիական փորձաքննության արդյունքները։

Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանից այսօր հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ինչո՞ւ մեկ տարի անց գործը դեռ դատարան չի հասել։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ սպասելի էր, որ մեկ տարի անց վարույթով որևէ առաջընթաց չի լինի։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն էլ մեզ փոխանցեց, որ վարույթով նորություն չկա։ Փոխարենը շատ արագ դատարան հասավ Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում միջադեպի գործը, որի վերաբերյալ երեկ արդեն դատավճիռ է հրապարակվել։

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը չպատասխանեց Factor TV-ի հարցին՝ ասելով, որ վարույթ կա նախաձեռնված և հարցն իրենց տիրույթում չէ։ Դեպքից հետո ՆԳՆ-ում ծառայողական քննություն էր նշանակվել, ապա քրեական վարույթով պայմանավորված՝ կասեցվել էր։ Մեր տեղեկություններով՝ Սամվել Վարդանյանին ՁՊՎ ուղեկցած ոստիկանները ոչ միայն շարունակում են աշխատել համակարգում, այլև նրանից մեկը պաշտոնի բարձրացում է ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան