ԱՄՆ-ն խափանել է Սումիի վրա ռուսական հրթիռային հարվածի վերաբերյալ G7-ի հայտարարությունը․ Bloomberg

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը G7-ի իր դաշնակիցներին ասել է, որ չի կարող ստորագրել Սումիի վրա ռուսական հարվածը դատապարտող հայտարարություն, քանի որ «աշխատում է խաղաղության բանակցությունների համար տարածք պահպանելու ուղղությամբ»։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կանադան, որն այս տարի նախագահում է G7-ում, դաշնակիցներին հայտնել է, որ չի կարողանա հայտարարություն հրապարակել առանց ԱՄՆ-ի համաձայնության։ G7-ի հայտարարության մեջ , ըստ Bloomberg-ի պետք է ասվեր, որ Սումիի վրա հարձակումն ապացույց է այն բանի, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել պատերազմը։

Դոնալդ Թրամփը Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հարձակումն անվանել էր «սարսափելի», սակայն ուղղակիորեն չէր հիշատակել Ռուսաստանի անունը։ Նա նշել էր, որ «նրանք սխալ են թույլ տվել», իսկ երբ լրագրողները խնդրել էին պարզաբանել, թե ինչ նկատի ունի, նա պատասխանել էր. «Հարցրեք նրանց»։ Թրամփը չէր մանրամասնել, թե ում մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի առավոտյան ռուսական զորքերը Սումիի կենտրոնին հարվածել էին երկու «Իսկանդեր-Մ» հրթիռներով։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 35 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

.