Թուրքիայում առգրավվել է մոտ 21.2 տոննա թմրանյութ, 200-ից ավելի մարդ է ձերբակալվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է կազմակերպված հանցավորության դեմ հինգ երկրներում իրականացված լայնածավալ գործողության մասին, որը հանգեցրել է ավելի քան 200 մարդու  ձերբակալության, հիմնականում՝ Թուրքիայում, գրում է Turkish Minute-ը։

«Այսօր առավոտյան ձերբակալվել է կազմակերպված հանցավոր խմբի 234 բարձրաստիճան անդամ, որոնցից 9-ը գտնվում էին արտասահմանում, իսկ 225-ը՝ հայրենիքում», – մամուլի ասուլիսում ասել է Ալի Երլիքայան։ Նա նշել է, որ միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել Նիդերլանդներում, Գերմանիայում, Իսպանիայում, Բելգիայում և Թուրքիայում։

Գործողության նախապատրաստման ընթացքում պաշտոնյաները փաստաթղթեր և հետախուզական տվյալներ են փոխանակել մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Նախարարը նշել է, որ առգրավվել է մոտ 21.2 տոննա թմրանյութ։

«Այս հանցավոր կազմակերպությունները փորձել են Հարավային Ամերիկայի երկրներից ծովով և ցամաքով մեր երկիր և Եվրոպա տեղափոխել կոկաին, Իրանից և Աֆղանստանից՝ հերոին, Բալկաններով՝ մարիխուանա և Եվրոպայով՝ էքստազի», – հայտարարել է Երլիքայան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի