ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին

Լուրեր

19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
Բոլորը
ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությունը է տարածել ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»,-նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:

Ստորև ներկայացնում ենք Բեքմեզյանի կենսագրությունից որոշակի հատվածներ․

2004 – 2005 թթ. ՈՒտրեխտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Նեդերլանդներ Երիտասարդ իրավաբան դասախոսների վերապատրաստման Ծրագիր, Օրենք և տնտեսագիտություն 2000 թ. Կենտրոնական Եվրոպական Համալսարան, Բուդապեշտ, Հունգարիա, Միջազգային արբիտրաժ

1999 թ. ԱՄՆ Կալիֆորնիայի Համալսարան, Բերկլի, Միջազգային առևտրային իրավունք

1999 – 2002 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա

1994 – 1999 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ Գիտական աստիճան, կոչում Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն

2002 թ–ից առայսօր ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ

2015 թ–ից առայսօր «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրեն

2015 թ–ից առայսօր Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի անդամ

2015 թ-ից առայսօր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

2015 – 2017 թթ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ

Պարգևներ/կոչումներ

ՀՀ արդարադատության նախարարի 26.09.2013 թ. թիվ 10 հրամանով արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ծառայությունների համար պարգևատրվել է «Ներսես Շնորհալու» անվան հուշամեդալով