ՀՔԾ-ում ավարտվել է սուտ մատնությամբ երկու քրգործի նախաքննությունը

Լուրեր

10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն:

Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ:

Քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր, բնակարանային գողությունների մեջ մեղադրվող Սեյրան Գալստյանը ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրել է ծանր  հանցագործության կատարման մեջ: 

Ս. Գալստյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 22.06.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակից Հայկ Երիցյանն ու ևս երկու ոստիկան ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանության պաշտոնատար անձինք այդ կերպ պահանջել են ցուցմունք տալ, որ իրեն վերագրվող գողությունները կատարել է իր երեք ընկերների հետ: Ըստ Ս. Գալստյանի` հաջորդ օրը նույն ոստիկանները Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի խցում կրկին ծեծի են ենթարկել իրեն ու պահանջել հրաժարվել գործով մյուս կասկածյալների հետ առերեսվելուց: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական ու դատավարական բազմաթիվ գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և գործով ձեռք բերված մյուս ապացույցներով հիմնավորվել է, որ կալանավորը հաղորդում է տվել տեղի չունեցած հանցագործության մասին` ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին հանիրավի մեղադրելով ծանր հանցագործության, այն է՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Նշված հանցավոր արարքի կատարման համար Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Մարիետա Խաչատրյանը քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին հանիրավի մեղադրել է նշված գործով ապացույց կեղծելու մեջ: Այսպես, Մ. Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 04.08.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Սուրեն Դումանյանը հարցաքննության արձանագրությունում ներառել է իրականությանը չհամապատասխանող՝ իր կողմից չհայտնած ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություն: Հիշյալ հաղորդմամբ Մ. Խաչատրյանը Ս. Դումանյանին հանիրավի մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեական գործով ապացույց կեղծելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց և Մ. Խաչատրյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել նախաքննական մարմնին, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: