Չինաստանը նոր աշխարհակարգի հիմնադի՞ր. «Փաստ»

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Ընդունված է ասել, որ նավթի գնագոյացումը բավական բարդ գործընթաց է և հիմնականում ենթակա չէ կոնկրետ կանխատեսման: Իրականում, սակայն, այս շղթայում նույնպես հստակ տրամաբանություն կա, որովհետև նավթի գնագոյացումն, այնուամենայնիվ, շատ կոնկրետ գործոնների հետ է կապված: Առաջինն, օրինակ, ինչպես մնացած բոլոր ապրանքների դեպքերում, շուկայի պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռն է (եթե նավթի պահանջարկն ավելանում է, գինն էլ է ավելանում և հակառակը), և հարկ է նշել, որ վերջին քսանամյակում այն հիմնականում պայմանավորվել է չինական ֆենոմենով: Այո, հենց չինական տնտեսության աննախադեպ աճը հանգեցրեց նավթի պահանջարկի կտրուկ ավելացմանը, երբ նավթարտահանող Պեկինը ստիպված եղավ ոչ միայն դադարեցնել նավթի արտահանումն, այլև ներկրել այն: Եվ այդ պատճառով էլ եթե 2000–ին նավթի 1 բարելի արժեքը մոտ 22 դոլար էր կազմում, արդեն 2008–ին դրա գինը 146 դոլարի հասավ:

2010–ին, սակայն, այս ֆենոմենը հակառակ ուղղությամբ աշխատեց. չինական տնտեսության աճի դանդաղման, հետևաբար նաև՝ նավթի պահանջարկի նվազման արդյունքում կտրուկ գնանկում արձանագրվեց: Սակայն, դրանում մեծ էր նաև ԱՄՆ դերակատարումը, որն այս շուկայում նավթ ներկրողից վերածվեց արդյունահանող երկրի՝ թերթաքարային նավթով բավարարելով իր պահանջարկի մոտ 94%–ը և կտրուկ նվազեցնելով նավթի ներմուծումը: Ահա այս պայմաններում, արդեն 2014–ին, նավթի գինը հասավ 70–80 դոլարի, և տրամաբանական էր որ այդ գինն էլ պիտի երկար չպահպանվեր նախ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և վերջինիս՝ նավթի համաշխարհային շուկա վերադարձի պատճառով, ապա՝ 2015–ին հում նավթի արտահանման ամերիկյան արգելքի կասեցման պատճառով: ԱՄՆ–ն, այսպիսով, նաև նավթ արտահանող երկիր դարձավ՝ հարվածելով ՕՊԵԿ–ի շահերին, և արդեն 2016թ. առաջին կիսամյակում նավթի գները նվազեցին նույնիսկ մինչև 25 դոլարի: Անշուշտ, նավթի արդյունահանման նվազեցման՝ ՕԵՊԿ–ի որոշումը, որոշակիորեն փրկեց իրավիճակը՝ նավթի գինը բարձրացնելով ներկայիս 45–50 դոլարի մակարդակին: Բայց չպետք է մոռանալ, որ գնագոյացման գործում փաստացի նվազեցվեց նաև աշխարհաքաղաքական գործոնը, որը նախկինում հիմնականներից մեկն էր համարվում: Ի վերջո, գաղտնիք չէ, որ չնայած նավթի պաշարները գլխավորապես կենտրոնացած են Պարսից ծոցում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում, ՌԴ–ում և էլի մի քանի տարածաշրջաններում, տասնամյակներ շարունակ կարևորվել է հատկապես Պարսից ծոցը, լայն իմաստով՝ Մերձավոր Արևելքը, որտեղ կենտրոնացված է համաշխարհային նավթի մոտ 45%–ը: Ակնհայտ է նաև, որ ցանկացած քաղաքական անկայունություն մշտապես ազդել է նավթի գնագոյացման վրա: Եվ հենց դա էր պատճառը, որ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ–ն ու Եվրոպան սկսեցին մշակել իրենց էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգը, որն, ինչպես տեսանք, հանգեցրեց Պարսից ծոցի և ընդհանրապես նավթի աշխարհաքաղաքական նշանակության նվազմանը: Կան, իհարկե, տեսակետներ, որ այս գործընթացը ոչ այնքան տնտեսական/իրական հիմքեր ուներ, որքան զուտ աշխարհաքաղաքական/սպեկուլյատիվ ցուցք էր՝ տարածաշրջանը հետագայում նույնպես կառավարելու միտմամբ: Բայց նաև փաստ է, որ եթե մինչև 2000 թ. նավթի տեսակարար կշիռը էներգետիկ շուկայի 60%–ն էր կազմում, արդեն 2010 թ. այն ընդամենը 40% էր, իսկ դրա գնագոյացման մեջ Մերձավոր Արևելքի տեղը որոշակիորեն ԱՄՆ–ը և Կանադան զբաղեցրին:

Անշուշտ, չպետք է մոռանալ նաև նավթի՝ դասական բորսայական ապրանք լինելու հանգամանքը և սպեկուլյանտների դերակատարումը, որոնք հսկայական եկամուտներ են ստանում բորսաներում ոչ թե իրական նավթ, այլ ապագային առնչվող պայմանագիր՝ ֆյուչերսներ վաճառելով, որոնք էլ նախանշում են նավթի գինը առաջիկա 1–2 ամիսների համար և որպես արժեթղթեր մի քանի անգամ են վերավաճառվում՝ նաև իրական առաջարկն ու պահանջարկը ձևափոխելով: Եվ չնայած սպեկուլյացիաները կարճաժամկետ էֆեկտ են ունենում, Արաբիան, Իրանը, Վենեսուելան, Չինաստանը մշտապես են պայքարել Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների դեմ՝ փորձելով նավթի վաճառքով զբաղվող սեփական մասնագիտացված բորսաներն ստեղծել: Բայց սրանք բոլորն էլ ձախողվել են այն պարզ պատճառով, որ նավթը միայն դոլարով է վաճառվում: Այլ կերպ ասած՝ դոլարը նավթի գնի վրա ազդելու այն քաղաքական կարևոր լծակն է, որ ուղղակիորեն գտնվում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի վերահսկողության ներքո՝ դոլարի տոկոսադրույքի վերաֆինանսավորման փոփոխության տեսքով, և անհավանական էր, որ ինչ–որ մեկը կարողանար այս իրավիճակն այլ հունի փոխել:

Չինաստանը, սակայն, շարունակեց համառել: Երեկ հայտնի դարձավ, որ Ինդոնեզիան ու Չինաստանը շատ շուտով չինական յուանով նավթային նոր ֆյուչերսներ կթողարկեն Շանհայի բորսայում, որոնք ցանկացած պահի նույն Շանհայի և Հոնգկոնգի բորսաներում կարող են ոսկով փոխարինվել: Փորձագետները նշում են, թե Չինաստանի այս քայլը կարող է բացարձակ նոր աշխարհակարգի սկիզբ դառնալ և մեծապես օգնել Ռուսաստանին ու Իրանին, որոնք այժմ կարող են խուսափել ցանկացած արևմտյան պատժամիջոցից, դոլարից և դեռ մի բան էլ՝ ոսկով ապահովագրվել: Քանի որ Չինաստանը նավթի մեծագույն ներմուծողն է համարվում, այս նորությունը կատարյալ շոկ է առաջացրել աշխարհում, և իսկապես կարող է շրջադարձային դառնալ:

Հետաքրքիր է, որ չնայած Սաուդյան Արաբիան էլ է ամերիկյան ու բրիտանական բորսաների սպեկուլյացիաներից մշտապես տուժել, որոշել է չհանձնվել յուանին: Պեկինն էլ որոշել է Արաբիայից ներկրվող նավթը 26%–ից 15%–ի հասցնել: Եվ սա դեռ ամենը չէ. այստեղ մտադրվել են նաև բնական գազի ու պղնձի բազային գները նույնպես յուանով պայմանավորել և առհասարակ յուանը դարձնել Հեռավոր Ասիայի ու զարգացող շուկաների հիմնական արժույթը՝ կասեցնելով ամերիկյան դոլարի պատմական ընթացքը…

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: