Արցախյան խնդիր. անկախ պետությո՞ւն, թե վերամիավորում Հայաստանի հետ. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, արդեն լրացավ Արցախի անկախության 26–րդ տարին: Այսինքն` մենք այսքան տարիներ Արցախը դիտարկել ենք անկախ պետություն: Սակայն այսօր քաղաքական շատ գործիչներ, նաև քաղաքագետներ կարծում են, որ դա սխալ մոտեցում է: Կողմնակից են, որպեսզի Արցախը հայտարարվի Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս: Ըստ Ձեզ, ո՞ր տարբերակն է առավել շահեկան մեզ համար:

– Հայաստանն այս պահին որդեգրել է Արցախի` անկախ պետականության քաղաքականությունը: Բանակցությունները հիմնականում վարվում են այս տեսանկյունից: Համարվում է նաև, որ անկախությունը միակ տարբերակն է այս իրավիճակում: Նաև միակ տարբերակն է միջազգային իրավունքի տեսակետից:

Սակայն եթե նայենք միջազգային իրավունքի փաստաթղթերին, կտեսնենք, որ երբ խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին, չի նշվում անկախության, կամ միացման, կամ մեկ այլ տարբերակի մասին: Հիմնականում մի բան է ասվում, որ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք և ազատ են ընտրել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության: Եվ կարող են հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը: Օրինակ, սա ասում է Հելսինկյան եզրափակիչ ակտը:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում նշված է, որ իրավունքի ուժով ազատորեն ժողովուրդները սահմանում են իրենց քաղաքական իրավիճակը:

Այսինքն` միջազգային իրավունքում հիմնականում խոսք է գնում կարգավիճակի ընտրության մասին: Եվ եթե մեր պարագայում ընտրվեր միացումը, այսինքն` եթե իր համար, որպես կարգավիճակ, Արցախի ժողովուրդն ընտրեր Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհը, ապա այստեղ ևս որևիցե խնդիր չէր լինի: Կրկին նորմալ կլիներ:

Եվ եթե նայեք բոլոր գործընթացները` դպրոցից սկսած մինչև դրամավարկային քաղաքականություն, ապա կտեսնեք` Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ կախված է Երևանից: Եվ անկախության մասին խոսելն էլ իրականում մի քիչ հարաբերական է: Որովհետև այս պահին Արցախը անկախ լինելու գրեթե ռեսուրս չունի: Եվ ամենաարդյունավետ ու օպտիմալ տարբերակը, ըստ էության, վերամիավորման տարբերակն է:

Սակայն քաղաքական վերնախավն այդ պահին համարել է, որ անկախությունն է լավագույն ճանապարհը, և գնացել են այդ ճանապարհով:

– Իսկ անվտանգության առումով ո՞րն է առավել նպաստավոր:

– Անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա: Եթե ռեֆերենդումով 1991–ին վերամիավորման հարց դրվեր, ապա հենց այդ ճանապարհով կգնար Արցախը: Որովհետև, ի վերջո, 1988–89–ին հրապարակներ դուրս եկած ժողովուրդը ողջ գործընթացը հենց այդ ուղղությամբ է տարել:

Միջազգային հանրությունն անվտանգության տեսանկյունից կարծես թե Արցախին որևիցե երաշխիք չի տալիս: Անվտանգության ողջ բեռն ընկած է հայկական զինված ուժերի վրա, վերջիններս են այդ անվտանգությունն ապահովում: Այնպես որ, վերամիավորումն էլ ճանապարհ էր, որով կարելի էր գնալ: Դե ֆակտո, իրավիճակը հաշվի առնելով, իմ կարծիքով այսօր դա է լավագույն ճանապարհը:

– Ինչ որ է: Մենք անկախության ճանապարհն ենք ընտրել: Իսկ, ըստ Ձեզ, միջազգայնորեն Արցախի Հանրապետության ճանաչումը շա՞տ կուշանա: Ռեա՞լ է, որ մենք այդ ուղղությամբ մտածենք:

– Միջազգային հանրությունը, կարծում եմ, Արցախի անկախությունը չի ճանաչելու: Համենայնդեպս, մոտ ապագայում դա տեղի չի ունենա: Որովհետև Ադրբեջանը որևէ կերպ չի պատրաստվում գնալ այդ ճանապարհով, այսինքն` ճանաչել Արցախի անկախությունը: Նույնիսկ սեղանի վրա եղած Մադրիդյան սկզբունքների պարագայում հենց առաջին փուլով ցանկանում են հարցը կարգավորել միջանկյալ կարգավիճակով: Հետագայում նոր միայն ռեֆերենդում կազմակերպել և դրանից հետո որոշել վերջնական կարգավիճակը:

Բայց ինչպիսի կարգավիճակներ էլ լինեն, վերջնական տարբերակը միակն է, որ Արցախը միանա Հայաստանին:

– Իսկ հակասություն չկա՞ այն հարցում, որ Արցախը մենք դիտում ենք անկախ պետություն, բայց նրա համար բանակցում են Հայաստանի իշխանությունները:

– Դե, բազմաթիվ նման հակասություններ կան, կան իրարամերժ այդպիսի վիճակներ: Ի վերջո, Արցախն անկախ պետություն է, բայց բանակցային սեղանի շուրջ նրա ներկայացուցիչները չկան: Եվ մոտ ապագայում էլ, կարծում եմ, որ չեն լինի:

Ճիշտ է, համանախագահները երբ գալիս են տարածաշրջան, այցելում են նաև Արցախի Հանրապետություն: Բայց Արցախը բոլորովին, կարելի է ասել, ազդեցություն չունի բանակցային գործընթացում: Ամբողջությամբ Երևանն է այդ հարցերով զբաղվում:

Առավել մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: