«Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը մակեդոնացի կիսապաշտպաների հետ
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը մակեդոնացի կիսապաշտպաներ Ֆատյոն Յուսուֆիի և Բունջամին Շաբանիի հետ: Այս մասին հայտնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և մաղթում ենք նոր հաջողություններ նրանց կարիերայի հետագա ընթացքում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ: