Ի՞նչ կապ կա Մեղրին հանձնելու, Քի Վեսթի և «հոկտեմբերի 27-ի» միջև. մեկնաբանում է Փոլ Գոբլը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը հայաստանյան իրականության մեջ վերջին անգամ ակտիվորեն քննարկվեց ԱԺ ընտրություններին նախորդած շրջանում՝ հիմնականում Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերի շնորհիվ: ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման հարցը հռչակել էր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրի առանցքային և հիմնական դրույթը:

Ի՞նչ հաջողություն ունեցավ այս փորձը կամ ինչո՞ւ այն անհաջողության մատնվեց, քննարկման բոլորովին այլ հարց է: Բայց այս համատեքստում կա ուշադրության արժանի մեկ այլ հարց:

Մեղրու տարբերակը

Ընտրական այս քարոզարշավի ընթացքում Տեր-Պետրոսյանը տվեց երկու հեռուստատեսային հարցազրույց, որոնցից մեկում մանրամասն խոսելով Մինսկի խմբի գործունեության շրջանակներում առաջարկված կարգավորման ծրագրերի մասին՝ անդրադարձավ նաև 2001 թ. Քի Վեսթի բանակցություններին: Տեր-Պետրոսյանի պնդմամբ՝ ինչպես Մադրիդյան սկզբունքներով, այնպես էլ Քի Վեսթով նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանները կամ, այսպես կոչված, «գրավյալ շրջանները» վերադարձվում էին Ադրբեջանին: Ավելին, Հայաստանին էր մնում միայն Լաչինի միջանցքը, իսկ դրա դիմաց Հայաստանը Ադրբեջանին էր զիջելու Մեղրու շրջանը ամբողջությամբ, որի շնորհիվ Ադրբեջանը լիակատար կապ կունենար Նախիջևանի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար (1997-2008 թթ.) Վարդան Օսկանյանը օրեր անց հերքեց Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ ասելով, որ այդպիսի բան չկա, Մեղրիի խնդիրը շահարկվում է: «Ընդամենը 90-ական թթ. մի ծրագիր կար՝ Գոբլի ծրագիրը, որը գոյություն է ունեցել և՛ 90-ականներին, և՛ 2000-ականներին, բայց ոչ սկզբնական շրջանում, որ էլ հետո իշխանությունը չէր կարող դրան լուրջ վերաբերվել»,- վստահեցրեց Օսկանյանը:

Քի Վեսթը և «Գոբլի ծրագիրը»

Նման ծրագիր իրոք եղել է և այն իսկապես ներառել է Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարրը՝ որպես փոխզիջում: Առաջին անգամ այն հրապարակվել է դեռևս 1992 թ. հունվարին, երբ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում նոր էր սկսել թափ հավաքել: Հեղինակը ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլն է: Վերջինս բարձր պաշտոններ է զբաղեցրել ամերիկյան կառավարությունում: Մասնավորապես, նա եղել է հատուկ խորհրդական ԱՄՆ Պետդեպարտամենտում, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ Պետդեպարտամենտի Հետախուզության և հետազոտությունների բյուրոյում: Այս մարմինը, ի դեպ, սերտորեն առնչվում է Կենտրոնական հետախուզական վարչության (CIA կամ ЦРУ) հետ: Ինչպես ինքը՝ հեղինակն է պատմում, կարգավորման այդ նախագիծն ինքն առաջին անգամ առաջարկել է այն ժամանակ, երբ արդեն դուրս էր եկել կառավարության կազմից: Բայց Փոլ Գոբլը համաձայն չէ այն մտքի հետ, թե 1999 թ. ամերիկացի դիվանագետների նախաձեռնած գործընթացը, որի տրամաբանական հանգրվանը դարձան 2001 թ. բանակցությունները Ֆլորիդայի Քի Վեսթ կղզում, բխում էր իր առաջարկած ծրագրի՝ «Գոբլի պլանի» գաղափարներից:

Համենայն դեպս, մեր կողմից արձանագրենք, որ Քի Վեսթի բանակցություններին մասնակցած Վարդան Օսկանյանը տարիներ անց գրված «Քի Վեսթ՝ չիրացված հնարավորություն» հոդվածում  ըստ էության հաստատում է, որ Քի Վեսթում առաջարկված տարբերակներից մեկի բանաձևը սկզբունքորեն նույնն էր, միայն թե խոսքը ոչ թե Մեղրին հանձնելու մասին էր, այլ այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանին էր զիջում Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով (դրանք անցնում էին ՀՀ ինքնիշխանության ներքո), փոխարենը ադրբեջանական կողմը ստանում էր անխափան կապ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով:

Factor.am-ի խնդրանքով Փոլ Գոբլը պատասխանել է թեմային առնչվող մի քանի հարցերի:

– Պարոն Գոբլ, եթե հիմք ընդունենք Վարդան Օսկանյանի մեկնաբանությունները, Քի Վեսթի գործընթացն ամերիկացիները փաստացի սկսել են 1999 թ., երբ Հայաստան եկավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը: Կարո՞ղ ենք ասել, որ այդ շրջանի ամերիկյան առաջարկները մոտ էին «Գոբլի ծրագրին» իրենց ոգով կամ սկզբունքներով՝ անկախ նրանից, թե տվյալ սցենարն առաջարկում էր հիմնախնդիրը լուծել «Ղարաբաղը և Լաչինի միջանցքը՝ Մեղրիի շրջանի դիմաց», թե «Ղարաբաղը և Լաչինի միջանցքը՝ Նախիջևանի հետ անխափան կապի դիմաց» տարբերակով:

– Կարգավորման բոլոր առաջարկները, բացառությամբ այն տարբերակների, որոնք առաջարկում էին պարզապես վերադարձ ստատուս-քվոյին, ներառել են սահմանների կամ ինքնիշխանության փոփոխություն: Չեմ կարծում, թե ամերիկյան նախաձեռնությունը այդ շրջանում «Գոբլի ծրագրի» ընդլայնված տարբերակն էր: Ավելի շուտ այն արտացոլում էր առկա իրողությունները, որոնց հետ ստիպված էր գործ ունենալ դիվանագետների յուրաքանչյուր սերունդ:

– Ճի՞շտ կլինի արդյոք ասել, որ «Գոբլի ծրագիրը» ինչ-որ առումով արտացոլում էր ամերիկյան վարչակազմերի, դիվանագետների մոտեցումները՝ կապված ղարաբաղյան հարցի լուծման հետ, թե՞ ընդհակառակը, ամերիկյան առաջարկները 1990-ական թթ. վերջերին բխում էին Ձեր առաջարկած ծրագրի գաղափարներից:  

– «Գոբլի ծրագիրը», ինչպես հայտնի է, արտացոլում էր իմ անձնական հայացքները և սկզբնապես առաջարկվել է 1992 թ. հունվարին, երբ ես արդեն հեռացել էի կառավարությունից: Ես չէի ներկայացրել այն դրանից առաջ, ոչ էլ լսել էի նմանատիպ գաղափարներ, որոնք կարող էին արտահայտված լինել նախքան իմ կողմից կառավարությունը լքելը:

Վստահաբար կարող եմ ասել, որ այն չէր արտահայտում ավելի լայն՝ Միացյալ Նահանգների մոտեցումները տվյալ հիմնախնդրին: Միակ ընդհանրությունը, որ տեսնում եմ այսօրվա հեռավորությունից, այն է, որ այն ժամանակ բոլորն էլ զգում էին՝ ավելի մեծ հնարավորություններ կան ավելի լայն մտածելու, դուրս գալու որոշակի կաղապարներից, շրջանակներից:

– Ծանո՞թ եք այն փաստաթղթերին, որոնք դրված էին բանակցությունների սեղանին Քի Վեսթում: Դրանք մո՞տ էին Ձեր առաջարկներին:

– Քի Վեսթի ժամանակ ես արդեն կառավարության կազմում չէի և առանձնակի գիտելիքներ չունեմ դրա մասին:

– Այսօր Միացյալ Նահանգները չի նախաձեռնում այնպիսի գործընթացներ, ինչպիսին, օրինակ, Քի Վեսթի գործընթացն է, անկախ այն հանգամանքից, թե որքանով այդ առաջարկն ընդունելի կլինի հայերի կամ ադրբեջանցիների կողմից: Ի՞նչն է պատճառը, ինչո՞վ է սա բացատրվում: Ամերիկյան կողմը հաշտվե՞լ է Մինսկի խմբում Ռուսաստանի առաջատարության հետ:

– Մտավախություն ունեմ, որ ամերիկյան նախաձեռնությունների բացակայությունը արտացոլում է երեք հանգամանք: Առաջինը՝ հիասթափություն Մինսկի խմբից, որը չի կարողանում հասնել առաջընթացի և չունի որևէ պատկերացում, թե ինչպես կարելի է դա անել: Երկրորդը, Միացյալ Նահանգներում գնալով աճում է պատրաստակամությունը հաշվի նստել Ռուսաստանի հետ այս տարածաշրջանում և այն զգացումը, որ 25 տարի անց ավելի քիչ հնարավորություններ կան խուսափելու նրանից, ինչ դիվանագետները անվանում են «իրողություն» կամ «փաստեր գետնի վրա»: Անձամբ ես չեմ տեսնում որևէ հնարավորություն, որ այս վիճակը կարող է մոտ ժամանակներում փոխվել:

– Որոշ մարդիկ Մեղրին հանձնելու տարբերակը կամ «Գոբլի ծրագիրը» կապում են 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանությունների հետ: Լսե՞լ եք այս վարկածի մասին:

– Ես լսել եմ նմանատիպ տեսակետներ: Կարծում եմ՝ դա հիմնովին սխալ վարկած է և հորինված է այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են տորպեդահարել ցանկացած հիմնախնդրի լուծում Հարավային Կովկասում:

– Կարծում եք՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում նոր առաջարկներ արվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք դուրս կլինեն բանակցային գործընթացի ներկայիս տրամաբանությունից, կունենան կարգավորման նոր բանաձևեր և սկզբունքներ, ինչպես Քի Վեսթն էր ժամանակին որոշ չափով դուրս գալիս Մինսկի խմբի գործընթացի տրամաբանության շրջանակներից:

– Առաջ գնալը տեսանելի ապագայում ավելի դժվար է լինելու, եթե ոչ անհնար: Վեճի յուրաքանչյուր կողմում չափից ավելի շատ են ներդրված շահերը, որպեսզի ակնկալենք նշանակալի  փոփոխություններ մոտ ժամանակներում:  Առանց որոշ մայրաքաղաքներում արմատական փոփոխությունների դա հնարավոր չէ:

Արամ Սարգսյան