Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի «կեղծ» դիպլոմի հետաքննության շրջանակում Թուրքիայում 11,000 դիպլոմ է քննվում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, իբր, կեղծ դիպլոմի մասին պնդումներից հետո հետաքննություն է սկսվել։ Լրագրող Բարըշ Յարքադաշը բացահայտել է, որ Բարձրագույն կրթության խորհուրդը (YOK) վերանայում է, ընդհանուր առմամբ, ավելի քան 11,000 դիպլոմ, գրում է Haber-ը։

Իմամօղլուն ավարտել է Տրապիզոնի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Արևելյան միջերկրածովյան համալսարանի (EMU) Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետը։ Հետագայում նա տեղափոխվել է Հյուսիսային Կիպրոսի Գիրնե ամերիկյան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։

1994 թվականին Իմամօղլուն փոխադրվել է Ստամբուլ և սկսել սովորել Ստամբուլի համալսարանում, որն այն ժամանակ հինգ մատչելի բուհերից մեկն էր: Իմամօղլուն ավարտել է համալսարանը 1994 թվականին, սակայն նրա դիպլոմի հետ կապված հակասություններ կան, քանի որ YOK-ն այն ժամանակ չէր ճանաչում Գիրնեի ամերիկյան համալսարանը, ինչը նրա դիպլոմը պոտենցիալ անվավեր էր դարձնում:

YOK-ը սկսել է 1989-2001 թվականներին թվագրվող դիպլոմների համապարփակ վերանայում: Այս գործընթացում 11,000 դիպլոմներ գտնվում են հսկողության տակ, այդ թվում՝ այն մարդկանց, որոնք միջնակարգ դպրոցն ավարտել են արտասահմանում և հետագայում ընդունվել համալսարաններ: YOK-ը հատուկ ուշադրություն է դարձնում Հյուսիսային Կիպրոսի դիպլոմներին, որտեղ կրթական համակարգը հետևում է բրիտանական համակարգին։

Սպասվում էր, որ Իմամօղլուն պետք է ցուցմունք տա փետրվարի 26-ին, նա միջնորդություն է ներկայացրել դատարան մարտի 5-ին ցուցմունք տալու մասին, ինչը բավարարվել է։ Նրա ցուցմունքներից հետո, եթե դատախազը բավարար ապացույցներ գտնի, կարող է գործ հարուցվել։

YOK-ի զեկույցը վճռորոշ կլինի՝ որոշելու՝ արդյո՞ք իրավական գործողություններ կձեռնարկվեն: Վերջնական որոշումը կախված կլինի նրանից՝ արդյո՞ք դատարանը կընդունի զեկույցը և թույլ կտա հայց ներկայացնել։

Ըստ հրապարակման՝ այս հետաքննությունը տարածվում է կրթական տարբեր համակարգերի վրա և կենտրոնանում է, մասնավորապես, Հյուսիային Կիպրոսից Թուրքիայի համալսարաններ տեղափոխվող ուսանողների ուղղությամբ։ Քննարկումը շոշափում է նաև ոչ թուրքական բուհեր ավարտած ուսանողների ակադեմիական վավերականության հարցերը։

Ուշագրավ է, որ այս հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Իմամօղլուն դիմում է ներկայացրել իր թեկնածությունը գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախնական ընտրություններում երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի