Վլադիմիր Պուտինը դեմ չէ Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայմանը. Թրամփ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ Ուկրաինայում խաղաղ համաձայնագրի շրջանակներում եվրոպական զորքերի տեղակայմանը։ New York Post-ի փոխանցմամբ՝ այս մասին օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը՝ ընդունելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

«Եթե մենք այդ գործարքը կնքենք, նա չի ձգտի նոր պատերազմի։ Նա չի առարկում։ Բայց ես նրան հատուկ այդ հարցը տվեցի։ Նա դրա հետ խնդիր չունի»,- հավելել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է, որ շուտով կարող է հանդիպել Զելենսկու հետ՝ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար, տեղեկացնում է Novayagazeta.eu-ն։

ԱՄՆ նախագահի խոսքով ՝ նա հույս ունի Ուկրաինայի առաջնորդի հետ գործարք կնքել այս կամ հաջորդ շաբաթ: Թե ինչի են հասել կողմերը հիմա, նա չի հստակեցրել։

Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մի քանի շաբաթից: Նա հույս է հայտնել, որ Զելենսկին անձամբ կգա օվալաձև գրասենյակ՝ խաղաղություն ստորագրելու համար։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կգա Մոսկվա, «եթե ամեն ինչ կարգավորվի», բայց մայիսի 9-ը շատ վաղ ժամկետ է:

«Պատերազմը կարող է շուտով ավարտվել ։ Մի քանի շաբաթվա ընթացքում: Այո, ես այդպես եմ կարծում: Կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել մի քանի շաբաթվա ընթացքում, եթե խելացի լինենք: Եթե մենք խելացի չլինենք, դա կշարունակվի, և մենք կկորցնենք երիտասարդ, գեղեցիկ մարդկանց, ովքեր չպետք է մահանան»,- կարծում է Թրամփը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պետք է Ռուսաստանին զիջի իր տարածքները, Սպիտակ տան ղեկավարն ասել է՝ «տեսնենք»: Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության հարցով պատերազմի ավարտից հետո կզբաղվեն Եվրոպայի երկրները։

Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ փորձում է Մոսկվայի հետ տնտեսական զարգացման մի քանի համաձայնագիր կնքել, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների վերաբերյալ: