Ադրբեջանը պատրաստ է Պակիստանում առնվազն 2 միլիարդ դոլար ներդնել. Իլհամ Ալիևը՝ Պակիստանի վարչապետին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է, որ նրա պետական ​​այցը կամրապնդի երկու երկրների միջև եղբայրական կապերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք կշարունակենք աջակցել միմյանց բոլոր միջազգային կառույցներում: Մենք պայմանավորվել ենք մեր շատ հավակնոտ տնտեսական գործողությունների ծրագրի շուրջ։ Այսօր քննարկել ենք մեր տնտեսական համագործակցության գործնական նախագծերը, ներառյալ՝ ներդրումային հնարավորությունները»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարներն արդեն հանձնարարել են իրենց թիմերին մեկ ամսվա ընթացքում ակտիվ աշխատել Պակիստանում ադրբեջանական ներդրումների վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ:

«Ադրբեջանը պատրաստ է Պակիստանում տարբեր նախագծերում ներդնել առնվազն 2 միլիարդ դոլար։ Վերջերս արդեն ստացել ենք այդ նախագծերի ցանկը, և մեր թիմերը գնահատում են դրանք։ Ուստի, մենք խնդիր ենք դրել մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ վերջնական տեսքի բերել և հաշվետվություն ներկայացնել այս հարցի վերաբերյալ»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ կողմերը միշտ «աջակցում են միմյանց միջազգային կառույցներում, վճռականորեն աջակցում մեր երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

Երկու երկրների միջև նաև տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի