Վանաձորցիների սիրելի կերպարներից մեկը՝ ավել վաճառող տատիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Վանաձորում  գրեթե չկա մարդ, որ չճանաչի Թերեզա Վարդերեսյանին: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Վանաձորում չկա մեկը ում ականջին գոնե մեկ անգամ չի հասել ավել վաճառող կնոջ ձայնը:

Թերեզա տատը մարզկենտրոնում ու հարակից գյուղերում առավել հայտնի է, որպես ավել վաճառող տատիկ: Թոշակի անցնելուց հետո տիկին Թերեզան ընտանիքին օգնում է ավել վաճառելով: Ավելի քան 33 տարի է, ինչ ամեն օր առավոտյան 9:30-10:00-ն ընկած ժամանակահատվածում Թերեզա տատը ավելները դնում է թևի տակն ու շրջում թաղամասերով՝ վաճառում, իր խոսքով ասած, յուրահատուկ ավելները. «Մինչև 7-րդ դասարանն եմ գնացել դպրոց, մամաս հիվանդացավ դպրոցից դուրս եկա, որ պահեմ իրեն: Հետ սկսեցի աշխատել: Սկզբից «Տրիկոտաժում», հետո 1966 թվականից մինչև երկրաշարժի լինելը «Շոլկում» էի աշխատում, որպես թել մանող, հավեսով գործի էի գնում: Հիմա էլ, որ աշխատանք լինի կգնամ, բայց սաղ ծախեցին ու կերան: Ես գործից չեմ փախնում: 45 տարեկանից թոշակի ընկա, մտածեցի, որ չարժե պարապ նստել, ավելի լավ է ավել ծախեմ: Իմ աշխատանքը սիրում եմ՝ հա՛մ տանը պարապ չեմ նստում, հա՛մ էլ երեխաներին եմ օգնում: Մի քիչ կոպիտ բնավորություն ունեմ՝ չեմ գնա ուրիշի տները մաքրեմ, իմ համար ավելի լավ է ավել ծախեմ»:

Տիկին Թերեզայի մոտ ավելի գինը միշտ անփոփոխ է՝ 1.000 դրամ: Ասում է՝ որակին համապատասխան գնով է վաճառում: Վստահեցնում է՝  իրենից մեկ անգամ ավել գնողը, դառնում է իր մշտական հաճախորդը: Վանաձորում այս տարբերակով ավել միայն ինքն է վաճառում, մրցակից չունի. «Զակազ էլ են տալիս, ասում են՝ տոտա ջան, լավ ավել կբերես, ժամ ու տեղ ասում են՝ տանում եմ: Ավելն իմ ամուսինն ա՝ ո՛չ ուտում ա, ո՛չ խմում, ուր գնում ենք իրար պոդրուգ արած ման ենք գալիս: Ինձանից չի բաժանվում, ուր գնում եմ գալիս է հետս» (կատակում է):

78-ամյա տատն ապրում է աղջկա ու թոռան հետ: Ինչպես Վանաձորում շատերը, այնպես էլ ինքը  սոցիալական աջակցության կարիք զգում է: Սակայն որևէ մեկի կողմից երբևէ նման աջակցություն չի ստացել, ինքն էլ երբեք այդ հարցով որևէ մեկի դուռը չի թակել ու չի էլ թակի. «Ամառ, թե ձմեռ, եղանակն իմ համար նշանակություն չունի: Ուզում է անձրև գա, ուզում է՝ կարկուտ, ես պետք է իմ ավելները ծախեմ: Գարունքվա գլուխ ու ամառն են շատ առնում, որ սկսում եմ բախչեքն ու բակերը մաքրել»:

Ավել վաճառող տատին սիրում է իրեն շրջապատող աշխարհն ու մարդկանց, իսկ ամենաշատը՝ ավելները: Կյանքից երբևէ չի դժգոհում, դժվարությունների առաջ էլ չի կոտրվում, ինչպես ասում են, ձախորդ օրերն էլ կգան ու կանցնեն. «Տենց խոսք կա՝ Կիրովականն առել եմ, ժողովրդին էլ ինձանով եմ արել: Ժողովուրդս էլ է լավը, որ ասեմ վատն են, վիրավորում են, կոպտում կամ էրեխեքը տնազս են անում՝ չէ: Ինձ համար թաղեթաղ ավիլ-ավիլ ասելով գնում եմ: Արդեն բոլորը ճանաչում են: Մեղրուտ գնում եմ, Շահումյան գնում եմ, Վարդանլու, Ղշլաղ, Լագեր, բոլոր թաղամասերը գնում եմ: Չեմ հոգնում քայլելուց, արդեն սովորություն է դարձել: Բա տանը նստեմ, մի բան կորչի, ասեն տարա՞վ, ավելի լավ է հոլի նման ֆռռամ (կատակում է): Քանի ջահել եմ, կաշխատեմ»,- ասում է տիկին Թերեզան ու շարունակում, որ աշխատանքի ընթացքում իրեն երբևէ չեն նեղացնում, ինքն էլ բոլորին սիրում ու ցանկացած հարցի հումորով է մոտենում:

«Նեղանալ չունեմ: Կարող է էդ օրը մի բան ասեն նեղանամ, հաջորդ օրը էդ մարդուն տենամ, էլի կբարևեմ: Օրինակ, մի քանի օր առաջ մի մարդու ասեցի՝ ախպեր ջան, ավելն ինձանից սիրուն ա: Ինքն էլ ասեց՝ ավելը ջահել ա դրա համար ա սիրուն, բայց, որ հասնի 100 տարեկան՝ կսևանա: Ասի, ուրեմն ես սևացել եմ հա՞, գոնե գովաս ես ամուսնանամ, դու սևացնո՞ւմ ես: Սենց կատակներ էլ ենք անում»,- ասում է տատն ու խոսում հայ կնոջ կերպարի մասին ու բարձրաձայնում երազանքները. «Կինը պետք է իրեն մի քիչ ծանր պահի: Կարող է շատ ասենք ու խոսանք, բայց պետք ա քեզ ծանր պահես: Մեր հայ կանայք սաղն էլ լավն են, մեռնեմ իրենց ջանին: Մենակ ուզում եմ, որ աշխարհը խաղաղ լինի…»:

Տաթևիկ Ղազարյան