Անցումային արդարադատության վերջնական նպատակը հասարակության հաշտեցումն է, եթե կա առճակատում և դիսոնանս․ ԱՆ տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը «Անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը» խորագրով իր ելույթում նշեց, որ անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում ամրագրված է որպես գործիքների և կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից դեպի մյուսը։

«Այդ գործիքակազմը նպատակ ունի վերհանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների։ Անցումային արդարադատության մասին խոսելիս շատ հաճախ նշում են, որ խոսքը գնում է պատերազմական պետությունների և արյունահեղությունների մասին, բայց չեն նշում, որ կարող են լինել քաղաքական սոցիալական, տնտեսական, մշակութային այնպիսի զանգվածային խախտումներ, որոնք կարող են բերել ժողովրդական արժեքների արժեզրկմանը կամ խախտմանը և այս պարագայում պետությունն է որոշում, թե ինչ գործիքակազմ է օգտագործում»,- իր ելույթում նշեց  Վարդապետյանը:

Անդրադառնալով  հարցին, թե ինչու  են ցանկանում այն ներդնել, Վարդապետյանը նշեց, որ անցումային արդարադատության վերջնական նպատակը, ի վերջո, հասարակության հաշտեցումն է և ցանկացած գործիքի կիրառման վերջնական նպատակը պետք է դա լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։