«Չպետք է թույլ տալ Ադրբեջանին ֆուտբոլի անվան տակ ոտնահարել մարդու իրավունքները». Amnesty International-ը Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին հայտարարություն է տարածել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Amnesty International-ը ուժեղացրել է ֆուտբոլի Եվրոպայի ղեկավար մարմնի՝ ՈՒԵՖԱ-ի նկատմամբ ճնշումը՝ նշելով, որ չի կարելի թույլ տալ Ադրբեջանին սպորտի միջոցով ոտնահարել մարդու իրավունքները:

Բաքվի օլիմպիական մարզադաշտը հաջորդ չորեքշաբթի հյուրընկալելու է Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը։ ՈՒԵՖԱ-ի այս որոշումը սուր քննադատության է ենթարկվել ինչպես ֆուտբոլի երկրպագուների, այնպես էլ մարդու իրավունքներով զբաղվողների կողմից։ Նախօրեին էլ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնի Բաքու։

«Ադրբեջանը մարդու իրավունքների սարսափելի խախտումների աքցանների մեջ է, որտեղ անողոք հետապնդման են ենթարկվում լրագրողները, բլոգերներն ու իրավապաշտպանները: Անարդար դատավարություններն ու զրպարտչական արշավները սովորական երևույթ են այդ երկրում»,- նշել է բրիտանական Amnesty International-ի ղեկավար Քեյթ Ալենը։

Նրա խոսքով՝ կառավարությունները նման բարձրակարգ սպորտային մրցույթներն օգտագործում են ուշադրությունը ռեպրեսիվ քաղաքականության և մարդու իրավունքների խախտումներից շեղելու և փոխարենն ավելի ազատ պատկեր ստեղծելու համար։ Ներկայիս կառավարության համար սա ճշմարտությունից հեռու չէ և «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը դրա թարմ ապացույցն է։ Ըստ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի՝ երկրում ավելի քան 150 քաղբանտարկյալ կա, զանգվածային ձերբակալությունների միջոցով լռեցնում են մեդիան և հաշվեհարդար տեսնում ոչ կառավարական կազմակերպությունների հետ։

Բացի այդ,  «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում  Ադրբեջանը 166-րդն է։

Մինչ այժմ, ՈւԵՖԱ-ի կողմից ընտրության եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշմանն ուղղված քննադատության հիմնական պատճառը Մեծ Բրիտանիայից Ադրբեջան հասնելու դժվարությունը և տեղացի երկրպագուներին հատկացված մեծ թվով տոմսերն էին։

ՈւԵՖԱ-ն նշել էր, թե Եվրոպա լիգայի եղզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշումը 2017-ին էր կայացվել և  նախապես հնարավոր  չէր իմանալ, որ լոնդոնյան երկու ակումբներն էլ եզրափակիչ կհասնեին։ Տոմսերի մասով էլ ՈՒԵՖԱ-ն ընդգծել էր, որ  բաշխումը հիմնված է եղել այն բանի վրա, թե Բաքվի օդանավակայանը քանի  երկրպագուի կարող է սպասարկել: Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան էլ հայտնել է, որ ափսոսում է  Մխիթարյանի՝ Բաքու չգնալու «անտեղի» որոշման համար։

Նելլի Մելքոնյան