«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սեպտեմբերի 4-ին բռնկված հրդեհի օջախը մարվել է

Լուրեր

12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
Բոլորը

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնին կից համայնքային տարածքում:

Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 150 քմ խոտածածք տարածք:

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ և Տաշտուն համայնքներին հարակից «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը լիովին չեզոքացվել է սեպտեմբրի 3-ին` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների ջանքերով: Այրվել էր 7-8 հեկտար խոտածածկ տարածք:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում շարունակվում են օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները: Օրվա ընթացքում չեզոքացվում է միջինը 10-15 ծխացող օջախ:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված հսկողություն, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: