Ինչո՞ւ են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քաշքշում Հայաստանի ինքնիշխանությունը. «ՀԺ»

Լուրեր

12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում աղմկոտ հայտարարություն արեց: «Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, եւ վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետեւելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,-ասաց նա:

Սույն միտքը դեսպանն արտահայտեց ի պատասխան հարցի, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Ըստ դեսպանի, Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարեւանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ, եւ ԱՄՆ-ն երբեք նպատակ չի ունեցել լավ հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ ի հաշիվ այլ երկրների, բայց փաստորեն միեւնույն ժամանակ ցանկանում է վստահ լինել, որ ՀՀ-ն կարողանում է ինքնիշխան որոշումներ կայացնել: Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին սույն դիվանագիտական պատասխանը իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Եվ առհասարակ պարզ չէ, թե ինչու է դեսպանը այս պահին այդպիսի հայտարարություն անում: Ի՞նչ է նշանակում՝ համոզված լինել, որ «Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում»:

Եթե խոսքը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին է, ապա դա արդեն կայացած փաստ է, եւ նոր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱՄՆ-ն համոզվի՝ այդ որոշումը ինքնուրույն է կայացվում, թե որեւէ մեկի ճնշման տակ: Ի՞նչ տնտեսական, քաղաքական մոդելի ընտրության մասին է խոսում դեսպանը: Արդյոք Հայաստանն այդպիսի ընտրության առաջ է այժմ: Փաստորեն՝ այո, հակառակ դեպքում ԱՄՆ-ի դեսպանը այդ մասին չէր հիշատակի: Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հատուկ ուշադրություն է ցուցաբերում նաեւ Ռուսաստանը: Դեսպանի հայտարարությունից երկու օր առաջ Սոչիում Սերժ Սարգսյանին ողջունելիս ՌԴ ախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Հարգելի Սերժ Ազատի, այս տարի լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Այս ժամանակահատվածում Հայաստանի եւ Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են»: Իսկ մարտին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել էր. «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ եւ դինամիկ զարգացող Հայաստանով»: ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն փաստորեն լուրջ մրցակցության մեջ են, թե ով է ավելի մտահոգ Հայաստանի ինքնիշխանության պահպանման հարցում: Բայց քանի որ նման մտահոգությունը քաղաքական կատեգորիա չէ, միջազգային հարաբերություններում երբեք որեւէ երկիր մեկ այլ երկրի ինքնիշխանության հարցով չի տառապում, պետք է հասկանալ, ո՞րն է խնդիրը, եւ ինչո՞ւ են «պատերազմական» վիճակում գտնվող ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն քաշքշում Հայաստանի ինքնիշխանությունը: Նոյեմբերին նախատեսվում է ԵՄ-ի հետ Հայաստանի նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ ոչինչ չի սպառնում այդ համաձայնագրին, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը կրկին տնտեսական, քաղաքական մոդելի ընտության առաջ է:

 

Օրեր առաջ «Բազեների» հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասաց, որ 2013-ին, երբ ՀՀ-ն բանակցում էր ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ, ԵՄ-ից փոխանցել են, որ ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին խոչընդոտ է ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման համար: Թե ինչ եղավ 2013-ին, բոլորին է հայտնի: Այնուհետու մշակվեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը, որն էլ պետք է կնքվի նոյեմբերին: Բայց փաստորեն Արեւմուտքի համար Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կրկին խոչընդոտ է, եւ կրկին առաջարկվում է ընտրություն կատարել այս երկու քաղաքական- տնտեսական մոդելների միջեւ: Արեւմուտքի մեր բարեկամները, սակայն, հասկանում են, որ Հայաստանը բացի համամարդկային բարձր արժեքներից եւ ժողովրդավար աշխարհին մաս կազմելու հաճույքից, այլ ակնկալիքներ էլ ունի. օրինակ՝ ԵՄ քաղաքական եւ տնտեսական մոդելն ընտելիս: Եվ այդ ակնկալիքները ոչ քաղաքական դաշտում են, ոչ տնտեսական: Դրանք ռազմական ոլորտից են: ԱՄՆ դեսպանն իր խոսքում, իհարկե, բաց է թողել այդ մասը, սակայն խոսքն իրականում ոչ թե քաղաքական եւ տնտեսական մոդելների ընտրության մասին է, այլ ռազմաքաղաքական մոդելների: «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ»,-ասում է դեսպանը եւ խոսում ռազմական ոլորտում ԱՄՆ-ից Հայաստանին ցուցաբերած տարբեր աջակցությունների մասին: Սակայն, որպեսզի Հայաստանն իր որոշումները կայացնի այնքան ինքնիշխան, որքան ԱՄՆ-ն կցանկար, այդ գործիքները պետք է մի քանի հարյուր միլիոն դոլար արժեք ունենան եւ մի քանի հազար տոննա կշիռ: Քանի դեռ նման գործիքներ չեն տրամադրվում, ավելորդ է Հայաստանի ինքնիշխանության հետ կապված սրտաճմլիկ ճառեր ասելը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: