Արթուր Պետրոսյանը հեռացել է «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Մայիսի 12-ին Արթուր Պետրոսյանը «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գևորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:

«Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նշանակվել էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին: Նրա գլխավորությամբ «Լոռին» հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ:

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Պետրոսյանին կատարած պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:

Պետրոսյանն ակումբի մամուլի ծառայության միջոցով իր խոսքն է ուղղել վանաձորյան ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին, ակումբի աշխատակազմին և երկրպագուներին.

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը և անձամբ ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին այստեղ աշխատելու հնարավորության համար:

Որպես մարզիչ անձամբ իմ առջև «Լոռի»-ի հետ եվրագավաթային ուղեգիր նվաճելու խնդիր էի դրել, որ ցավոք չի հաջողվում իրագործել: Ի սրտե ցանկանում եմ հաջողություն մաղթել այն մարզչին, որը ինձնից հետո կզբաղեցնի «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Լոռի»–ն կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին սրտացավ և հոգատար աշխատանքի համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի երկրպագուներին, որոնք մշտապես թիմի կողքին էին և աջակցում էին, թե՛ լավ, թե՛ վատ պահերին: Հուսով եմ, որ ակումբը շատ շուտով կարդարացնի Ձեր բոլոր ակնկալիքները: Մաղթում եմ, որ մոտ ապագայում «Լոռի»-ն հասնի մեծ հաջողությունների և ուրախացնի ակումբի բոլոր երկրպագուներին»,- ասել է Պետրոսյանը: