Մենք պետությանը սպանելու իրավունք չենք տվել. իրավապաշտպանը՝ ոստիկանության երեկվա գործողությունների մասին

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 «Ոստիկանության բարեփոխումների նպատակով ներդրված միջոցներն արդյունավետ չեն ծախսվել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ոստիկանության կողմից երեկ երիտասարդ կնոջը պատանդ վերցրած քաղաքացու վնասազերծման օպերացիային, որի արդյունքում պատանդառուն մահացավ:

«2008 թվականի Մարտի 1-ից հետո կար խնդիր՝ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետ կապված, այնուհետև ոստիկանության, այսպես կոչված, բարեփոխումների շրջանակում մշակվեց փաստաթուղթ, որը հաստատվեց և շրջանառության մեջ դրվեց: Խոսքը զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին է: Եվ մյուսը՝ զանգվածային միջոցառումների ժամանակ հատուկ միջոցների կիրառման կարգի մասին: Կարծես թե, այդ հարցերը պետք է կարգավորվեին, բայց 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ մենք տեսանք, որ կիրառվեցին հատուկ միջոցներ՝ խիստ սահմանափակ տարածքում, որի կիրառման հիմնավորվածության հարցը դեռ մնում է օրակարգում»,- նշեց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ իրավապահ համակարգում բովանդակային բարեփոխումներ չեն եղել:

Անդրադառնալով երեկվա միջադեպին՝ իրավապաշտպանը նկատեց. «Չի կարելի ընդունելի համարել այն պնդումը, որ հանուն աղջկա կյանքի՝ պետք էր սպանել: Ոստիկանության գործողության նպատակը ոչ թե ամեն գնով ազատելն է, այլ ազատելը, բայց փրկելը նաև մյուսին: Մենք պետությանը սպանելու իրավունք չենք տվել»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ նկատելով, որ ուժային կառույցի ներկայացուցիչներն անգամ ինքնապաշտպանության դեպքում պետք է փորձեն ամեն կերպ խուսափել զենքի կիրառումից:

Արթուր Սաքունցի համար կասկածահարույց է այն, թե ինչու աղջկան պատանդ վերցրած քաղաքացու պահանջը՝ հինգ քաղաքացի եւ փաստաբան տրամադրելու վերաբերյալ, չի իրականացվել. «Նա ուղղաթիռ չէր պահանջում, չէր ասում տվեք ինձ գումար»,- նկատում է նա: ԻՆչ վերաբերում է փաստարկին, որ պատանդառուն  կարող էր վնասել նաեւ այդ քաղաքացիներին եւ փաստաբանին, Սաքունցը հիշեցրեց, որ Ոստիկանությունում կան համապատասխան հմտություններ ունեցող օպերատիվ աշխատակիցներ, որոնց կարելի էր ներգրավել այդ գործընթացում . «Ոստիկանության աշխատակիցները կարող էին լինել այդ հինգ քաղաքացիները կամ փաստաբանը, որոնք կարող էին տեղում վնասազերծել պատանդառուին: Ինչու չի արվել սա: Իմ մոտ հարց է ծագում՝ արդյոք ոստիկանները չգիտեին, թե ում հետ գործ ունեին: Իմ մոտ հիմնավոր կասկած կա, որ գիտեին, առնչություն ունեցել էին, եւ իրենք իմացել էին, թե  ում հանդեպ են դիպուկահար օգտագործում: Եվ արդյոք դիպուկահարի կողմից վնասազերծման միջոցով  փորձ չի արվել կոծկել մեկ այլ հանցագործություն» .- հարցադրում արեց իրավապաշտպանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան