Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ նրանք առերեսվել են

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։

Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խաչատրյանը ՊՎԾ-ում զբաղեցրել է առանցքային պաշտոն, նա գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է։ Գևորգ Խաչատրյանին ԱԱԾ-ն ազատ է արձակել ապրիլի 4-ին, մասնավորապես, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գևորգ Խաչատրյանը ազատ արձակվելուց հետո փոխել է իր հեռախոսահամարը, բնակության հասցեն,   աշխատանքից ազատման  դիմումն էլ փոստով է ուղարկել։

Ի դեպ,  մեր տեղեկություններով նա նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն,  գնումների գործընթացում տեղ գտած ինչ-ինչ բացթողնման պատճառով  ազատվել է աշխատանքից, ավելին՝ այդ հարցով ծառայողական քննություն է նշանակված եղել։ Պարզելու համար այս տեղեկատվության իսկությունը՝ Factor.am-ը պաշտոնական հարցմամբ դեռ  անցած շաբաթ դիմել է ՊՆ, որտեղից, սակայն, մեր շատ պարզ հարցերին պատասխանելու համար խնդրել են երեսուն օր ժամանակ։

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն է։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Factor.am-ի աղբյուրի պնդմամբ, որպեսզի Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տա, նրա դեմ ընտանիքի անդամներից մեկի հետ կապված  կոմպրոմատներ են օգտագործվել։

Ուշագրավ է, որ Ադյանի փաստաբանը Factor.am-ին ասաց, որ իր պաշտպանյալն իրեն արգելել է շփվել լրատվամիջոցների հետ և որևէ  տեղեկություն փոխանցել։

Այսպիսով՝ արձանագրենք, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված վերոնշյալ երկու անձն էլ այս պահին գտնվում են ազատության մեջ։

Երեկ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, թե արդյոք ազատ արձակվելուց հետո նշված անձինք հանդիպել են իր հետ, ասաց, որ ոչ, ինքը նման ցանկություն էլ չունի․ «Այս գործով կարգավիճակ ունեցող անձանց հետ սկզբունքորեն չեմ հանդիպելու»։

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ՍՊԸ-ն։

Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած Factor.am-ի աղբյուրի՝ Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանը առերեսվել են, ընդ որում՝ առերեսման ժամանակ Արսեն Թորոսյանը պնդել է, թե Դավիթ Սանասարյանն իրեն ասել է, որ տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից։ Դավիթ Սանասարյանը, սակայն,  Թորոսյանի պնդումը հերքող ապացույց է ներկայացրել նախաքննական մարմնի ուշադրությանը։ Խոսքը գնում է Ֆեյսբուքում Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի անձնական նամակագրության մասին, որտեղ Սանասարյանը նշել է ճիշտ հակառակը։

Ապրիլի 30-ին  հրավիրված ասուլիսում Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, նախաքննական գաղտնիք չհրապարակելու զգուշավորությամբ, ասաց, թե Դավիթ Սանասարյանի բարեխիղճ և ազնիվ լինելը ցույց տվող որոշակի օբյեկտիվ տեղեկություններ են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: «Նա իր հետ շատ մտերիմ անձի հետ խոսակցության ժամանակ այս հանգամանքների մասին գրում է դեռևս այն ժամանակ, երբ քրեական գործ չի եղել»,- նշեց փաստաբանը։

Ընդ որում, նախաքննական մարմնին Սանասարյանի կողմից այս տեղեկատվության ներկայացումից անմիջապես հետո՝ հենց  նույն օրն է Սանասարյանին մեղադրանք առաջադրվել։

Արսեն Թորոսյանի՝ գործին առնչություն ունենալու հանգամանքից Դավիթ Սանասարյանը հրաժարվեց խոսել ասուլիսում։ Նրան հարց  ուղղվեց, թե ինչպիսին է Արսեն Թորոսյանի դիրքորոշումն այս գործում՝ կարծիք հայտնե՞լ է, ինչին ի պատասխան ՊՎԾ նախկին պետը խուսափողական պատասխան տվեց․ «Չենք կարող ոչ մի բան ասել էս պահին։ Եթե հիմա ասեմ՝ կարծիք է հայտնել, էդ մենք արդեն մտնում ենք էդ դաշտ (նախաքննական գաղտնիքի, խմբ․), ասենք չի հայտնել, նորից էդ դաշտում են»։

Ի դեպ, այս ամենի համատեքստում  հետաքրքիր է  այն փաստը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքի անձնական էջը «անհետացել է»։ Խոսքը ոչ թե պաշտոնական, ֆեյսբուքի կողմից հաստատված էջի մասին է (likepage), այլ անձնական պրոֆիլի։ Այս հանգամանքը նախարարի խոսնակը պատճառաբանեց առողջապահական մեկ այլ խնդրի հետ կապված ֆեյսբուքյան օգտատերերի հարձակումներով։

Արսեն Թորոսյանի տված ցուցմունքի և Սանասարյանի հետ առերեսման   մասին մեզ չհաջողվեց  մանրամասներ  պարզել՝  «նախաքննական գաղտնիք է» պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկություն է տարածել, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»,- տեղեկացրել էր ԱԱԾ-ն։

Ռոբերտ Անանյան