ՊՎԾ գործով կալանավորված Սամվել Ադյանն այսօր ազատ կարձակվի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՊՎԾ աշխատակիցների գործով անազատության մեջ գտնվող Սամվել Ադյանն այսօր ազատ կարձակվի։ Պաշտպանը չցանկացավ նրա գործի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ, ասաց՝ ազատ կարձակվի՝ կիմանաք։

Նա նշեց, որ Սամվել Ադյանն արգելել է իրեն լրատվամիջոցներին իր գործի վերաբերյալ մանրամասներ հայտնել։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Ադյանի կալանքի տակ մնալու երկամսյա ժամկետը։ Օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ ևս երկու ամսով Սամվել Ադյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ։

Factor.am-ի տեղեկություններով այս պահին փաստաթղթերի կարգավորման փուլում է գործը։ Ժամեր անց Սամվել Ադյանը ստորագրությամբ ազատ կարձակվի։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանձից մեկը հենց Սամվել Ադյանն է։

Ի դեպ, հավելենք, որ Գլխավոր դատախազությունն բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ադյանի կալանքը չերկարաձգելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին ԱԱԾ-ն հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ հոդվածներով։ Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել ծառայության երկու աշխատակցի՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, որն ստորագրությամբ ազատ է արձակվել։ ՊՎԾ պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով անցած շաբաթ մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, նրա լիազորությունները կասեցվել են:

Լիլիթ Շաբոյան