«Ես հաշվետու չեմ»․ՊՎԾ պետի տեղակալը չի՞ լսել Փաշինյանի պահանջը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Նոր Հայաստանի իշխանությունները մշտապես կարևորել են հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Այսօր, սակայն, վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը չցանկացավ հաշվետու լինել:

Չնայած լրագրողների համառ հարցերին, նա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչպես է երիտասարդ տարիքում միլիոններ կուտակել: «Ես կարծում եմ, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը: Այն, որ ես պաշտոնյա եմ, վաղուց գիտեմ, բայց այս հարցին այսպես կպատասխանեմ. ես զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային և կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել: Ես չեմ փորձում պարզաբանել, ինչը ասեցի, բավարար էր: Ես հաշվետու չեմ»,- ասաց նա:

Նշենք, որ հանրությանն այդպես էլ հաշվետու լինել չցանկացող 28-ամյա Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 32 միլիոն դրամ, 48 հազար ամերիկյան դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացվա անշարժ գույք և ավտոտնակ: Այս պաշտոնյայի հայտարարագրում առկա են նաև ութ միլիոն դրամը գերազանցող զարդեր»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան