Հայկ Սարգսյանը երեկ և այսօր․ պատգամավորը դեմ քվեարկեց իր նախագծին․ ԵզրաԿԱՑՈւԹՅՈւՆ

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր դեմ քվեարկեց գումարի դիմաց կրճատ ժամկետով ծառայության նախագծին, որի հեղինակը ՔՊ-ական Հայկ Սարգսյանն է։ Ուշագրավ է, որ նա ևս դեմ քվերակեց՝ հակառակ իր նախորդ հայտարարությունների։

Այսպես՝ ուրբաթ օրը՝ հունիսի 13-ին, երբ  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն չստացավ, Հայկ Սարգսյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասել էր, որ նախագիծը հետ չի կանչելու։ Արդեն այսօր ԱԺ լիագումար նիստին դարձյալ պնդեց, որ պետք է գնալ վճռորոշ լուծումների և հետաձգում չի լինելու։

Այս հայտարարությունից հետո ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին։ Դրանից հետո Սարգսյանն ասաց, որ ինքը ևս դեմ է քվեարկելու, քանի որ վարչապետի հորդորով դեռ աշխատելու են նախագծի վրա։

Նշենք, որ Սարգսյանի նախագծով, որում լրացումներ է արել Հայաստանի Կառավարությունը, առաջարկվում էր 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ծառայել մեկ ամիս, 18 միլիոնի դեպքում՝ 4 ամիս։ Բացի այդ, արական սեռի ներկայացուցիչները մինչև 16 տարեկան դառնալը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացնելիս պետք է վճարեն 15 միլիոն դրամ, պարտադիր զինվորական ծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքն էլ առաջարկվում էր 27-ի փոխարեն դարձնել 32։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան