ԱԱԾ-ն բացահայտեց նախարարի սխալը․ հետևանքներ կլինե՞ն. ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարության ապրիլի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, որոնք արտոնյալ պայմաններում են ապրում, ու այդ հարցերը լուծված չեն․ «Ի՞նչ է նշանակում՝ քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում։ Կարո՞ղ եք բացատրել, թե դա ի՞նչ է նշանակում, և էդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակո՞ւմ է աշխատել իր պաշտոնում»։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շտապել էր հանգստացնել վարչապետին՝ ասելով, թե բոլոր դատապարտյալների հանձնուքները ստուգվում են՝ արտոնյալներ չկան․ «Որևէ մեկի խցի դուռը բաց չի, որևէ մեկի волчок-ը (կերակրադուռ) բաց չի, որևէ մեկը արտոնյալ չի, ում խուցը չեն խուզարկում, ստուգում, չկա այդպիսի մեկը, որի խուցը չի խուզարկվում ու ստուգվում»։

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեսանյութ է հրապարակել, կադրերից դատելով՝ խուզարկությունը կատարվել է «Արմավիր» Քրեակատարողական հիմնարկում։ ԱԱԾ-ն նախարար Արտակ Զեյնալյանի խոսքերին հակասող տեղեկություն է հրապարակել, մասնավորապես, որ խուզարկությունների անակնկալ կատարումը թույլ է տվել պարզել նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել․ «Բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ («волчок»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի, այսպես կոչված, «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ»։

 

Ռոբերտ Անանյան