«Մարտի 1 տեսած ժողովուրդը սպանվելուց չէր վախենում». Վահրամ Թոքմաջյանը՝ ապրիլյան հեղափոխության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրը ճակատագրական էր հեղափոխության համար։ Մարիոթում երկխոսելու անհաջող փորձ արեցին Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, որից հետո դեպքերը զարգացան սրընթաց։ Այդ առիթով մենք զրուցում ենք պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ

-Մեկ տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հեղափոխությանը փորձեց կանգնեցնել հիշեցնելով Մարտի 1-ը։ Մեկ տարվա հեռավորությունից ի՞նչ կարծիքի եք, դա սպառնալի՞ք էր, թե այլ բան էր ուզում ասել, ուրիշ բան ստացվեց։

-Ես յուրօրինակ չեմ գտնվի, և չեմ փորձի Սերժ Սարգսյանի ասածի ներքին շերտերը մեկնեմ, այո՛, դա սպառնալիք էր, բայց սխալ հաշվարկած սպառնալիք։ Սովորաբար կան սպառնալիքներ, որոնք տալիս են ուղղակի էֆեկտ, բայց էս դեպքում դա տվեց հակառակ էֆեկտ։ Եվ բոլոր էն մարդիկ, որոնք մինչ այդ երկմտում էին՝ դուրս գալ փողոց, թե՝ ոչ, իրենց հավաքական հիշողության մեջ ունենալով Մարտի 1-ի թարմ և դառը, տաժանակիր հիշողությունը, երկրորդ Մարտի 1 թույլ չտալու համար դուրս եկան փողոց։ Անձամբ ես էդ հայտարարությունից հետո կոչ հղեցի, համաձայն որի՝ յուրաքանչյուր ուսուցիչ պարտավոր է լինել իր սովորողի կողքին, յուրաքանչյուր բժիշկ իր համազգեստով պարտավոր է լինել փողոցում անկախ իր քաղաքական հայացքներից ու մոտեցումներից, և ակնհայտ էր, որ յուրաքանչյուր մեկով ավել քաղաքացու փողոցում գտնվելը կանխում էր նոր Մարտի 1-ի կրկնությունը: Եվ երկրորդ՝ Սերժ Սարգսյանի շուրթերից հնչեց ինքնախոստովանական ցուցմունք: 2008-2018 թվականների ամբողջ քարոզչական մեքենան մեզ փորձում էր համոզել, որ Մարտի 1-ի գործում մեղավոր է միայն Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանն իբր մեղավոր չէ, դեմ է: Այս հայտարարությամբ, գիտակցված էր դա, թե՝ ոչ, Սերժ Սարգսյանը եղավ այդ իրադարձությունների պատասխանատուն, որից խուսափել էր 10 տարի: Էդ բարի պապիկի թեզը ի չիք դարձրեց մեկ նախադասությամբ:

-Հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ասելով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Ի՞նչը նկատի ուներ։

-Ճիշտ էր նաև Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց, որ ձեզ սխալ են զեկուցում: Որքան տեղյակ եմ, Սերժ Սարգսյանի թիմի ներսում անընդհատ կրկնում էին, նրա կարգախոսը ո՞րն էր, շտապեք դանդաղ: Նա շատ հապաղեց: Բազմաթիվ սոցիալական խնդիրներ եղել էին մինչև Մարտի 1-ը: Բայց էդ քաղաքացիական զանգվածային ակցիաները չեն եղել, տրանսպորտը թանկացել է, գազը թանկացել է, լույսը թանկացել է և այլն: Մարտի 1-ից հետո էր, երբ ՀՀ քաղաքացին մեծ հաշվով սկսեց չվախենալ, ինչո՞ւ, որովհետև իշխանությունը կիրառեց իր վերջին զենքը, դա սպանելն էր: Եթե դուք տեսնեք ֆրանսիական հեղափոխությունների տրամաբանությունը, այնտեղ նույնպես քաղաքացիները սկսեցին չվախենալ, երբ սպանում են: Վերջին զենքը, այսինքն, ամենամեծ վախը կոտրվեց՝ լավ, սպանում եք, սպանեք, պատրաստ ենք: Մարտի 1-ից հետո արդեն սկսվեցին պրոցեսներ: Մի մասը հաջողվում էր, մի մասը չէր հաջողվում, բայց էդ պրոցեսներն իշխանափոխության չէին բերում: Ինձ թվում է Սերժ Սարգսյանը և իր նեղ շրջապատը կարծում էին, որ էս պրոցեսներն ինչ-որ մի հանգրվանում կդադարեին: Երկրորդը, մի քիչ աբսուրդ բան եմ ասում, Սերժ Սարգսյանը հոգնել էր իշխանությունից: Ուներ արտաքին լրջագույն մարտահրավերներ, ճնշումներ, որոնք հիմա պահպանվել են և մեզ փրկում է իշխանության լեգիտիմությունը, և ուներ էդ ճնշումների ասպեկտում ներթիմային պայքար: Ի վերջո, ո՞վ էր Սերժ Սարգսյանի վարչապետը, որտեղի՞ց էր եկել և ինչ շահեր էր սպասարկում:  «Ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ» բազմաշերտ է և մեկ նախադասությամբ դիտարկվելիք չէ, մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել կուլիսներում: Մենք ԿԳԲ-ի ներկայացուցիչներ չենք, և սովորաբար պատմությունը խմբագրվում է չիմացության արդյունքում, դու քո մաշկի վրա զգում ես ճշմարտությունը, բայց գիտելիքի պակասի պատճառով օբյեկտիվ եզրահանգումներ չունես:

-Այսինքն, Սերժ Սարգսյանը մասնակցե՞ց իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու օպերացիայի ձախողմանը:

-Այո: Ես համոզված եմ, որ մասնակցեց: Ավելին վրեժ լուծեց չտալով: Եթե կար ներիշխանական սաբոտաժ բևեռային կենտրոնների, նա հակադարձեց էդ սաբոտաժին: Ճիշտ արեց, պետական մտածողություն դրսևորեց:

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները տեսանյութում