Հույս ունեմ, որ Ադրբեջանում ևս կկիրառեն խաղաղության լեզուն պատերազմական բառապաշարի փոխարեն. Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակում: Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի տիկին նախագահ, գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակին զեկույցի համար: Կցանկանայի խոսքս ուղղել ոչ միայն որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, այլեւ երիտասարդ քաղաքական գործիչ, որը հավատում է, որ կանայք կարող են եւ պետք է խոսեն խաղաղության մասին ավելի վճռականորեն: Իմ կարծիքով՝ որպես մայրեր, քույրեր եւ ամուսիններ՝ կանայք խորհրդանշում եւ մարմնավորում են խաղաղություն:

Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը երկարատեւ հակամարտության մեջ են: Ճշմարտությունն այն է, որ այդ հակամարտությունը խլել է բազմաթիվ կյանքեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ տիկին Աննա Հակոբյանը, հանդես է եկել շատ համարձակ նախաձեռնությամբ, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»:

Նախաձեռնության իմաստը շատ պարզ է. որպես մայրեր, քույրեր եւ ամուսիններ՝ մենք պետք է խաղաղության կոչ անենք հակամարտող բոլոր կողմերից՝ Հայաստանից, Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից: Մենք պետք է պայքարենք ատելության խոսքի եւ պատերազմական հռետորաբանության դեմ: Աննա Հակոբյանը կոչ է արել ադրբեջանցի կանանց ոտքի կանգնել հանուն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ առանց բռնության լուծման: Կցանկանայի տեղեկացնել, թե ինչպիսին է եղել Ադրբեջանի պատասխանը: Ցավոք, ի պատասխան՝ Մեհրիբան Ալիեւան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինն ու Ադրբեջանի փոխնախագահը, հայտարարեց, որ «Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվի Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում»: Ես իսկապես ցավում եմ, որ պատերազմական հռետորաբանություն է հնչում նաեւ Ադրբեջանի կին ներկայացուցչից: Կարծում եմ՝ որպես կին քաղաքական գործիչներ եւ առաջնորդներ՝ մենք պետք է կանգնենք հանուն խաղաղության եւ ընդդեմ բռնության ու ատելության խոսքի, հատկապես հակամարտության համատեքստում:

Ցանկանում եմ շեշտել, որ կա ուղիղ կապ «օտարներին» ուղղված ատելության խոսքի եւ ներհասարակական բռնության միջեւ: Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում պետական մակարդակով ատելության խոսքի բացակայությունը եղել է պատճառներից մեկը, որ մեզ հաջողվել է իրականացնել խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն եւ ստանձնել դեպի ժողովրդավարություն տանող ուղին, քանի որ մեր հասարակությունը մշտապես քննադատել է բռնությունը՝ լինելով 1915 թ. Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության զոհ:

Ներկայումս բազմաթիվ կոչեր են հնչում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, քանի որ ոչ մի լուծում իրագործելի չի լինելու, եթե ժողովուրդները պատրաստ չլինեն խաղաղության եւ փոխադարձաբար միմյանց հասկանալու: Ես կարծում եմ, որ այս բարդ գործընթացում կին քաղաքական գործիչների եւ առաջնորդների դերը կենսական է: Հույս ունեմ, որ Ադրբեջանում եւս կսկսեն սա գիտակցել եւ կկիրառեն խաղաղության լեզուն պատերազմական բառապաշարի փոխարեն: Շնորհակալություն»,-ասել է պատգամավորը: