Սերժ Սարգսյանը բժի՞շկ է, գիտի՝ ով է հիվանդ, ով՝ առողջ. Հովհաննես Իգիթյանը՝ Ս. Սարգսյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» ճանաչելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ

– Պարո՛ն Իգիթյան, այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցը։ Հայկական կողմը ի՞նչ հետևություններ է արել։

– Առաջին հերթին՝ ինձ թվում է, որ մեր բանակն ավելի պատրաստ է և հասկանում է, թե ինչ են նշանակում Ադրբեջանի այդպիսի հանկարծակի գործողությունները։ Եվ կարևոր է, որ իշխանությունը ոչ միայն պատրաստ է, այլ հետևություններ է արել։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ ոչ պակաս կարևոր է նաև դիվանագիտական գործոնը, որը ևս, ճիշտ օգտագործելու դեպքում, կարող է զսպել Ադրբեջանին ագրեսիվ փորձերից:

– Եթե, Աստված մի արասցե, այսօր Ադրբեջանը նորից նման գործողություններ իրականացնի, մեր պետական ինստիտուտները, բանակը պատրա՞ստ են դիմակայելու:

– Դա այն հարցն է, որի մասին պետք է զգուշորեն խոսենք, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն ուղղված է բանակցային փուլի համար համապատասխան մթնոլորտի ստեղծմանը: Մենք համաձայն ենք այն բոլոր կետերին, որտեղ նշված է, թե կողմերը պետք է զերծ մնան ռազմատենչ հռետորաբանությունից։ Մենք՝ պատգամավորներս, ավելի ազատ ենք, քան գործադիրը: Եվ ես համոզված եմ, որ հայկական կողմն այլ մարտավարություն կարող է որդեգրել։

– Ինչպիսի՞ մարտավարություն:

– Այն, ինչի մասին անուղղակիորեն նշեց պաշտպանության նախարարը, որ Հայաստանը գիտի Ադրբեջանի թույլ տեղերը և գիտի՝ ինչպես դիմակայել, որոշ դեպքերում պատասխան տալ, նախազգուշական քայլեր անել։

– Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե «ես «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»»: Այսօր Եռաբլուրում արձագանքելով այս հայտարարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, նրան կազատեր պաշտպանության նախարարի պաշտոնից։ Մինչդեռ Ձեր գործընկեր Անդրանիկ Քոչարյանը զուգահեռ ասել էր, թե ռազմական կառույցի ղեկավարը չպետք է քաղաքական հայտարարություններ անի։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հակադիր կարծիքները:

– Ես չէի ասի, որ շատ հակադիր են։ Մենք պետք է հաշվի առնենք երկու հանգամանք. նախ՝ Դավիթ Տոնոյանը խոսում էր հայ համայնքի առաջ, և կոնտեքստն այնպիսին էր, թե նրանք ուզում են իմանալ, որ 2016 թվականի պատերազմը չի կրկնվելու։

– Բայց նա այդ հայտարարությունն արեց Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, և այն իր մեջ որոշակի մեսիջ էր պարունակում։

– Իհարկե՝ պարունակում էր։ Ես չգիտեմ, թե ով պետք է անի այդ մեսիջները, պատրաստ եմ ես անել։ Շատ դժվար է անընդհատ խաղաղարար աղավնու դեր ընդունել: Մենք երբեք չենք հայտարարում, որ եթե պետք լինի, Բաքուն կգրավենք։ Բայց Ադրբեջանն անընդհատ նման հայտարարություններ է անում։ Թվում է՝ մենք սպասում ենք, որ Ադրբեջանը համապատասխան քանակի զենք ձեռք կբերի և նորից կհարձակվի: Ադրբեջանը պետք է հասկանա, որ եթե Արցախի ու Հայաստանի սահմանին վտանգ լինի, մենք կկարողանանք ոչ միայն դիմակայել, այլև ցույց տալ, որ մենք էլ ունենք համապատասխան հնարավորություններ: Այսինքն՝ սա այն դեպքն է, երբ քո հայտարարությունը խաղաղության և զսպվածության դեր է կատարում:

– Տեսակետներ են հնչում, թե ապրիլյան պատերազմը պայմանավորված էր: «Սասնա Ծռեր» կուսակցությունը երեկ տարածած հայտարարության մեջ նշել էր, թե «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ այսպես կոչված Լավրովյան պլանը ապրիլյան պայմանավորված պատերազմով, իսկ դրա ձախողումից հետո՝ համանման մեկ այլ սցենարով ավարտին հասցնելու համար»: Ունե՞ք նման տպավորություն:

– «Սասնա Ծռերի» հայտարարությունն ինձ չի ուղղված: Իմ կարծիքով՝ նրանք  փորձում են կայանալ որպես քաղաքական կուսակցություն։ Այդ մեսիջներն առաջին հերթին պետք է ուղղված լինեն հասարակությանը: Երբ հասարակության մեջ տարածում ունենան, ապա կհասնեն նաև իշխանությանը։

– Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Սասնա Ծռերի» կողմից պայմանավորված պատերազմ բնորոշելու մասին Factor.am-ի հարցին, ասել է, թե հիվանդ մարդկանց հայտարարություններին չի պատասխանում։

– Նա ինչ է՝ բժի՞շկ է, գիտի՝ Հայաստանում ով է հիվանդ, ով՝ առողջ։ Եթե բան ուներ ասելու, չեմ կարծում, որ նրա ասելիքը պետք է այդպես սկսվեր: Նա երկար ժամանակ լռում է, չեմ կարծում, որ ասելիք չունի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան