Դավիթ Տոնոյանի հայտարարությունը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմ սկսել. Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

– Պարո՛ն Մելիքյան, ապրիլյան քառօրյա պատերազմից երեք տարի անց կարո՞ղ ենք ասել, թե ինչի՞ հետևանք էր դա: Հիշեցնեմ, որ քաղաքական շրջանակներում մի քանի վարկածներ են շրջանառվում, որ այն բլից-կրիգ էր, պայմանավորված պատերազմ էր, Ադրբեջանն ուներ հեռուն գնացող՝ մինչև Ստեփանակերտ հասնելու մտադրություն և այլն: Ի՞նչ հետևություն եք արել Դուք:

– Ձեր հարցի վերջին մասը ռազմական մասնագետի պատասխան է ակնկալում: Ես, համենայն դեպս, գտնում եմ, որ 2016 թվականի պատերազմական այդ դրվագը որոշ առումով պետք է փոխպայմանավորված լիներ, որովհետև Ադրբեջանը չէր կարող թույլտվություն ստացած չլինել այդ պատերազմական գործողությունները սկսելու համար: Առայժմ բաց հարց է՝ ումից, որի պատասխանը ես չեմ կարող տալ, որովհետև համապատասխան փաստեր չունեմ: Բայց այդ պատերազմական գործողությունների սկզբնավորման հանգամանքները, նախորդող հանգամանքները, ընթացքը և ավարտը ցույց են տալիս, որ այդ գործողությունների միջոցով Ադրբեջանի համար ոչ այնքան ռազմական խնդիր լուծվեց, որքան քաղաքական,  և այդ քաղաքական խնդիրն այն էր, որ 1994 թվականից ի վեր սահմանված տարածքային ստատուս քվոն խախտվեց: Ընդ որում՝ խախտվեց այնպես, որ այդ խախտման դուռը բաց մնաց: Այսինքն՝ Ադրբեջանն այնպիսի քաղաքական ձեռքբերում ունեցավ, որը համադրելի չէ այն աննշան տարածքային կորուստների հետ, որոնք պատճառվեցին արցախյան կողմին: Խնդիրը փաստն է, որ արցախյան կողմը տարածք կորցնելով՝ այդ կորուստը չդիտարկեց որպես սեփական  տարածքային ամբողջականության խախտման փաստ: Եվ ես սա եմ նկատի ունենում, երբ ասում եմ՝ քաղաքական հետևանքներն իրականում շատ ավելի լուրջ են, քան կոնկրետ այդ կորուստները, որովհետև հետագա տարածքային կորուստների համար դուռը բացվեց ու բաց էլ մնաց: Սա նախադեպ էր, որը ցույց տվեց, որ արցախյան կողմը տարածքային ամբողջականության հետ կապված հստակ պատկերացումներ չունի, այդպիսի պատկերացումներ չուներ նաև Հայաստանը, և պարոն Սերժ Սարգսյանն էր, որ ասաց՝ նպատակ չի դրվելու այդ տարածքները հետ բերել մարդկանց կյանքի գնով:

– Պատերազմի՝ պայմանավորված լինելու մասին Նիկոլ Փաշինյանն անցյալ տարի հայտարարել էր, թե հայկական հետախուզությունը տեղեկության բացակայության խնդիր չի ունեցել: Այսինքն՝ հայկական կողմը տեղյա՞կ է եղել, որ Ադրբեջանը հարձակվելու է:

– Եթե նախադրյալները երևացել են և զեկուցվել է հրամանատարությանն ու քաղաքական ղեկավարությանը, ապա կարող էր տեղյակ լինել: Բայց այստեղ մեկնաբանության խնդիր է. եթե նրանք տեղյակ են եղել և չեն արձագանքել, դա կարող էր փնթիության արդյունք լինել, կարող է ներկայացվել նաև որպես քաղաքական պայմանավորվածության արդյունք: Բայց թե՛ մեկ տարբերակը, թե՛ մյուսը պետք է ապացուցվի հետաքննությամբ: Ես չգիտեմ՝ համապատասխան հետաքննություն վարվե՞լ է, և եթե այո, ապա ի՞նչ արդյունքների է հանգել:

– Այսօր Եռաբլուրում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսպիսի հայտարարություն է արել. «Պետք է հասկանանք, թե Ադրբեջանն այսպիսի հնարավորություն ո՞նց ունեցավ: Պետք է արտաքին քաղաքական գործոնը հասկանանք, որ հետագա քաղաքական գործընթացում ճիշտ շեշտադրումներով նստենք բանակցային սեղանին»: Արտաքին քաղաքական ի՞նչ գործոնի մասին է խոսքը՝ այն պարագայում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խաղաղ կարգավորման երաշխավորն էին:

– Ամեն դեպքում՝ այս հակամարտության հետ կապված արտաքին շահերն առկա են, և մենք չենք կարող դրանք աչքաթող անել: Բացի համանախագահող երկրներից՝ դա և՛ Եվրամիությունն է, և՛ Թուրքիան է, և՛ Իրանն է: Այսինքն՝ կան արտաքին ուժեր, որոնք, այսպես թե այնպես, շահագրգռված են մեր տարածաշրջանում և հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմամբ կամ կայունացմամբ՝ կախված, թե որ երկրի կամ երկրների խմբի մասին է խոսքը: Այս առումով, խնդիրը երկու հարթություն ունի՝ մեկը զուտ բանակայինն է և կարգապահականը, մյուսը՝ քաղաքականը: Եվ քաղաքականին համահունչ է Անդրանիկ Քոչարյանի ասածը: Բայց, անկախ ամեն ինչից, մենք պետք է հասկանանք, որ ապրիլյան պատերազմը բարենպաստ նախադրյալներ ունեցավ հենց Մադրիդյան սկզբունքների կիրառման փորձի արդյունքում: Դրանք 2007 թվականից դրվեցին շրջանառության մեջ, և ձևավորվեց այնպիսի բանակցային օրակարգ, որի համատեքստում Հայաստանը սկսեց ներկայացվել որպես ագրեսոր պետություն, որը պետք է իր զինուժից ազատի այն տարածքները, որոնք Ադրբեջանն իրենն է համարում:

– Այսպիսով՝ պետք է հրաժարվե՞լ Մադրիդյան սկզբունքներից: Այսօր էլ, կարծես, բանակցային ֆորմատում հենց Մադրիդյան սկզբունքներն են շրջանառվում:

– Անհրաժեշտ է ձևավորել նոր բանակցային օրակարգ: Բայց դրա համար աշխատանք էր պետք տանել այն պահից ի վեր, երբ արդեն գործող նոր իշխանությունը՝ հանձինս վարչապետ Փաշինյանի, հայտարարեց, որ հանդես չի գալու Արցախի անունից, ինչպես նաև պնդեց, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Բայց արդյունք գրանցելու համար այդ հայտարարություններից ի վեր պետք էր աշխատել: Համենայն դեպս՝ Վիեննայի հանդիպման արդյունքները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ չեն կատարվել:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե «ես «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»»:

– Ես կարծում եմ, որ փոքր-ինչ անհարթ ձևակերպում էր սա, ավելի ճիշտ կլիներ ձևակերպել, որ եթե Ադրբեջանը պատերազմի նոր փորձ ձեռնարկի, այդ դեպքում կունենա տարածքային կորուստներ և դրանից հետո արդեն՝ ըստ պարոն Տոնոյանի ասած տեքստի: Բայց այս կերպ տեքստը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմ սկսել, որպեսզի նոր տարածքներ գրավի, ինչը, ըստ էության, իրականությանը չի համապատասխանում: Հայաստանը պատերազմ նախաձեռնելու նպատակ չի ունեցել և չունի, բայց պաշտպանվելու ունակությունը պետք է պահպանի ամենաբարձր մակարդակում և, այո՛, պաշտպանությունից հարձակման անցնելու պոտենցիալը պետք է շատ բարձր լինի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան