Փաշինյան-Ալիև 5-րդ հանդիպումը. Մադրիդյան սկզբունքների «վախճանի» սպասումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք ու պարեկներին էր ներկայացրել գազային ատրճանակ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
Բոլորը

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Բրիսթոլ» հյուրանոցում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների 5-րդ հանդիպումը։ Այն, սակայն, առաջին պաշտոնականն էր՝ կազմակերպված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցին նախորդեց ընդլայնված կազմով հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը տևեց մոտ երկու ժամ։ Իսկ հետո քննարկմանը միացան համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները։ Ընդհանուր 3 ժամ տևած հանդիպումից հետո ի պատասխան լրագրողների հարցի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանդիպումն անցել է նորմալ։ Իսկ ահա Իլհամ Ալիևը հորդորել է հանդիպման մասին տեղեկության սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։

Հայկական կողմը Վիեննա է մեկնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և Ադրբեջանից լսելու պարզաբանումներ՝ Արցախի հարցով առաջարկվող 3 սկզբունքի և 6 տարրի շուրջ։ Այս մասին մարտի 27-ին Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով նաև մարտի 12-ին Ստեփանակերտում հնչեցրած իր մտքերը։

«Ես հստակ ասել եմ, որ էդ մեկնաբանությունները կարևոր են մեզ համար, որովհետև այն մեկնաբանությունները, որ տալիս է Ադրբեջանը էդ սկզբունքներին, մեզ համար անընդունելի են։ Համանախագահներն իրենք են ասում, որ Ադրբեջանի մեկնաբանություններն անընդունելի են։ Ես քանի չեմ լսել համանախագահների մեկնաբանությունները, ես ինչպե՞ս ասեմ՝ էդ մեկնաբանությունները մեզ համար ընդունելի՞ են, թե՝ ոչ»,- ասել էր Հայաստանի վարչապետը։

Ավելի վաղ՝ մարտի 20-ին Իլհամ Ալիևն է վերահաստատել Ադրբեջանի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ ղարաբաղյան խնդիրը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Փաշինյան-Ալիև ընդամենը մեկ հանդիպումը չափազանց քիչ է 3 սկզբունքները և 6 տարրերը պարզաբանելու համար:

«Չեմ էլ կարծում, որ հայկական կողմը հենց մեկ հանդիպումով պատասխան ստանալու ակնկալիք ուներ։ Անշուշտ, լինելու են անհամաձայնություններ, էնպես չի լինելու, որ համանախագահները միանգամից համաձայնելու են Հայաստանի առաջարկին, բայց քաղաքականությունը հենց դա է, որովհետև եթե ամեն ինչ պետք է միանգամից համաձայնության բերվի, էստեղ դիվանագիտության իմաստն է վերանում»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Վիեննայում Փաշինյան-Ալիև գագաթնաժողովը տեղի է ունենում համանախագահների մարտի 9-ի հայտարարության ֆոնի վրա։ Համանախագահները հայտարարությամբ հայկական և ադրբեջանական կողմերին հիշեցրել էին, որ Արցախի խնդրի արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա։ Կարգավորումը պետք է ներառի նաև 6 տարրեր, որոնց թվում է նաև Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Համանախագահները նաև կոչ էին արել զերծ մնալ բանակցային ձևաչափի միակողմանի փոփոխության փորձերից։ Մեկնաբանելով համանախագահների այս կտրուկ պնդումը, Հակոբ Բադալյանն ասում է, որ նրանք պարզապես չեն պատկերացնում ձեռքի մեկ շարժումով իրավիճակի փոփոխություն․ «Համանախագահները չեն կարող ողջունել մեկ կողմի մեկ հայտարարության հիման վրա առաջացող փոփոխության հեռանկարը։ Մենք տեսել ենք, որ համանախագահները իներտ արձագանք են տալիս, երբ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա և սրանից պետք է հետևություն անենք, որ չպետք է սպասենք համանախագահների հավանությանը՝ «Այո»-ին կամ «Ոչ»-ին, պետք է աշխատենք նրանց հետ»։

Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դեռ 2018 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում՝ հիմնավորելով, որ ինքը ընտրված չէ Արցախի ժողովրդի կողմից և նրանց ներկայացնել չի կարող։ 9 օր առաջ Ալիևը Բաքվում կրկնել է՝ Ադրբեջանը դեմ է բանակցային ձևաչափի փոփոխությանը՝ նկատի ունենալով Արցախը բանակցությունների սեղան բերելը։ Ըստ Հակոբ Բադալյանի՝ Հայաստանի դիրքերն այստեղ ամուր են և հեռահար ապագայում հաջողության մեծ շանս կա:

«Ադրբեջանն արդեն 20 տարի և ավելի դա է պնդում։ Ակնհայտ է, որ Բաքուն կանգնել է փաստարկային դժվարությունների առաջ, առնվազն այն իմաստով, թե ինչու չի բանակցում Արցախի հետ, եթե բանակցությունը ենթադրում է նաև ԵԱՀԿ փաստաթղթերը։ Բերվել են շատ հստակ ԵԱՀԿ փաստաթղթերը՝ 1994-95 թվականի հրադադարի համաձայնագիրը, դրանց տակ միակողմանի հայկական կողմի ստորագրությունը չէ, դրանց տակ բոլոր կողմերի ստորագրությունն է»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի կարծիքով՝ քանի դեռ Հայաստանի առաջարկը չի ընդունվել՝ Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղան, Փաշինյան-Ալիև հանդիպումներն ավարտվելու են զրոյական արդյունքով:

«Բովանդակային իմաստով, արդյունքային ոչ մի բան չեմ սպասում, կոնկրետ հարցի լուծման իմաստով, որովհետև այդ սենյակում չկա Արցախի ներկայացուցիչը ու մինչև չլինի, էնտեղ Արցախի հիմնախնդիրը չի քննարկվելու»,- ասաց Թևան Պողոսյանը։ Մեր հարցին՝ արդյոք այդ հանգամանքը չեն հասկանում Ադրբեջանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նա պատասխանեց․ «Հասկանում են, միգուցե Ադրբեջանին էլ հենց դա է պետք, որովհետև Ադրբեջանի երկարատև նպատակը ռազմական ձևով հարցը լուծելն է»։

Նիկոլ Փաշինյանի իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են Մադրիդյան սկզբունքներից գործնականում հրաժարվելու մտադրության մասին։ Պատասխանելով Factor.am-ի հարցին՝ արդյոք կարո՞ղ է խոսք գնալ նոր փաստաթղթի մշակման և Մադրիդյան առաջարկներից հրաժարվելու մասին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը մարտի 28-ին նշեց, որ Հայաստանը, ըստ էության, արդեն հրաժարվել է Մադրիդյան սկզբունքներից։ Իսկ մարտի 7-ին Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Մադրիդյան փաստաթուղթը կողմերը չեն հաստատել, այն ընդամենը ծառայել է բանակցությունների հիմք։ Մեր հարցադրմանը, թե այդ դեպքում ի՞նչ փաստաթուղթ է դրվելու բանակցությունների սեղանին, Թևան Պողոսյանը նշեց․

«Նորը պետք է մշակվի, որը կլինի-կլինի։ Դուք մի պատկերացրեք, որ օֆիցիալ կանգնում ասում են՝ մերժում եմ։ Եթե ես էդ փաստաթղթով չեմ քննարկում, ուրեմն մերժված է չէ՞, դիվանագիտություն է, հերիք է էդ տառակերության հետևից գնալ։ Ալիևը ժամանակ է շահելու, եկեք մենք էլ էդ ժամանակը ի շահ մեզ օգտագործենք՝ մեր ուժերը կուտակենք, բանակն ու տնտեսությունը զարգացնենք»։

Հիշեցնենք, որ Վիեննայի հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը շփումներ էին ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուգում, Դուշանբեում և Դավոսում։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան