«ՀՀ-ին դեֆոլտի վտանգ չի սպառնում»․ ընդդիմությունը գոհ էր վարչապետի ներկայացրած ծրագրի կատարողականից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018-ի կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս վարչապետն արդեն կարող է տալ առարկայական խոստումներ, բյուջեի եկամուտները թույլ են տալիս։

«Մենք մտադրված ենք 2019-ի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019-ի սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Հեղափոխություն տեսած Հայաստանում ամեն ինչ չէ, որ վարդագույն է, սակայն վարչապետն արձանագրում է, որ գոնե մենաշնորհների դեմ պայքարում 10 ամսվա ընթացքում ունեն կոնկրետ արդյունքներ՝ ընկել է շաքարավազի, բենզինի և բանանի մենաշնորհների տեսակարար կշիռը։ Անշրջելի է ժողովրդավարության հաղթանակը․ «Մի տարի առաջ մենք քաղաքացուն ասեինք էս, ի՞նչ կասեր։ Եվ ասում էր՝ «դավայ, դավայ», բայց էսօր ոչ մեկը նույնիսկ կասկածի տակ չի դնում, էս դիսկուրսը վերացել է ՀՀ-ից»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը վարչապետին տեղեկացնում է, որ իր ելույթի պահին խորհրդարանի բակում նրան քաղաքացիներ են սպասում:

-Սպասե՞ն Ձեզ ժամը 4-ին ԱԺ-ի դիմաց գտնվող քաղաքացիները։

-Պարոն Գորգիսյան, ես չեմ կարծում, որ քաղաքացիները շփվելու առումով միջնորդության կարիք ունեն։

-Տեղեկացնում եմ։

-Շատ լավ է, որ տեղեկացնում եք, բայց սխալ հասցեով են դիմել, եթե ինձ հանդիպելու համար Ձեզ են դիմել։

Մտահոգություններ ունի նաև «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը, ըստ նրա, առաջիկա երկու տարում Հայաստանը պետք է փակի 1,2 միլիարդ դոլարի արտաքին պարտք:

«Կարո՞ղ է հանկարծ ՀՀ-ին սպառնալ դեֆոլտի վտանգ, հետևաբար դրամային ապահովություն հանդիսացող այլ արժեքների վտանգ, անշարժ գույքի գնանկում»,- հարցնում է ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը։

Նիկոլ Փաշինյանին նախ հետաքրքրեց «Պարոն Ուրիխանյան, անկեղծ ասած չգիտեմ, թե ինչու եք էդպիսի թախծոտ ձայնով էդ հարցը տալիս»։ Այնուհետև վարչապետը կտրուկ էր «Ոչ, Ձեր նշած որևէ սպառնալիք ՀՀ-ին չի կարող սպառնալ, անշարժ գույքի գները ոչ թե նվազելու են, այլ բարձրանալու են»:

Վարչապետի «թախծոտ ձայնի» մասին հարցը դուր չեկավ ԲՀԿ-ական պատգամավորին «Հարցը տալիս եմ ահռելի պարտքի մասին ժպտում եք, հետո ասում եք թախծոտ ձայնով, ԱԺ կանոնակարգ-օրենքը չի կանոնակարգում պատգամավորի ձայնի մասին ելևէջները, բա պարտքից եմ հարցնում, բյուջեի կեսի չափ պարտքից եմ հարցնում»։

Փաշինյանը Տիգրան Ուրիխանյանի տրամադրությունն էր ուզում փոխել։ Այսօրվա ընդդիմադիրների հետ նա չի խոսի նախորդ իշխանությունների ոճով։

«Էն հին հռետորիկան, որ վայ, պարտք ենք, բա ի՞նչ ա լինելու։ Պետք է դուրս գալ էդ տրամադրությունից։ Մենք չունենք փողի խնդիր, մենք ունենք գաղափարի խնդիր։ Մենք ունենք գաղափարն իրագործելու կամքի խնդիր։ Եվ ես այո, ինչպես ասում եմ, մեր բոլոր խնդիրների լուծումը մտքի ասպարեզում է»,- շարադրեց Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիրները հենց այսպիսի հաշվետվություն էին սպասում Հայաստանի վարչապետից, նրանց դժգոհությունները մեծ չեն, սակայն «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը ուզում է հասկանալ, թե Փաշինյանն ինչո՞վ է հիմնավորում սպառողական վարկերի աճը Հայաստանում։ Փաշինյանը նկատեց, որ դա բացատրում է այդ վարկերի ձեռնտու պայմաններով․ «Ես հիմա մտածում էի, որ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, և այլն, ամեն ինչ մենք վարկով ենք առել։ Որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում։ Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի չորս տարի առաջ ենք առել»։

Պարզվեց նման մի պատմության մեջ է ընկել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Պարոն վարչապետ, հենց էդ նույն տրամաբանությամբ ես էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին։ Լուրջ։ Չվճարած տուգանք ունեի»։

Վարչապետը վստահեցնում է, որ այլևս վերադարձ չի լինելու նախկին Հայաստան, չի կարող նոր Հայաստանում գործատուն մարդուն աշխատանքի ընդունել 80 հազար դրամ աշխատավարձ վճարելու հույսով։ Մարդը պետք է կրթություն ստանա և գտնի 2 միլիոն դրամանոց աշխատանք։ Այդպիսիններ այսօր էլ կան, որոնց չպետք է խեղդել հարկերով։

«Բա մարդը գնացել ա չի պպզել քուչեքում, գնացել ա կրթություն ա ստացել, հիմա դրան ասում ենք արա, հա, էդ ինչ 2 մլն դրամ աշխատավարձ ես ստանում, արի ստեղ հլը, 30 տոկոս դնենք աշխատավարձիդ կեսը վերցնենք, մենք պետք է ասենք, որ բոլորը պետք է լինեն էդպես։ Մեր երկրում ոչ թե պետք է քուչեքում պպզեն, գողականից ու ճշտից խոսեն, պիտի գնան համալսարան, դպրոց կրթություն ստանան։ Էս ա նոր Հայաստանը»,- գրեթե բորբոքված նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, ծրագրի կատարողականից հետո կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ որոշակի դժգոհություններ ուներ նաև ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ՝ Գևորգ Պետրոսյանը։ Նա ուզում էր հասկանալ, թե ինչպես կարելի է նոր Հայաստանում մարդկանց գնահատել միայն այն բանով, թե ինչ չափով են աջակցել հեղափոխությանը, գուցե նրանք արժանի չեն գնահատականի։ Գևորգ Պետրոսյանի և վարչապետի միջև տեղի ունեցավ այսպիսի երկխոսություն:

Գևորգ Պետրոսյան-Մենք պետք է նաև զարմանանք, թե նոր Հայաստանում ի՞նչ գործ ունի պատգամավորը թիվ մեկ քաղաքական ամբիոնից իր գրած տեքստը չկարողանա կարդա, ունենք այդպիսի պատգամավոր, ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինի մի մարդ, որ կոկորդիլոսը թռչնից չի տարբերում:

Նիկոլ Փաշինյան-Լիարժեք կիսում եմ ձեր մտահոգությունները, և եթե Դուք համոզված եք, որ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշների համաձայն կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ Ձեր առաջ։

Մհեր Արշակյան