«Շիրակացու ճեմարանն» ու Քուվեյթի հայ ազգային վարժարանը համագործակցության հուշագիր են կնքել

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը» և Քուվեյթի հայ ազգային վարժարանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կնքել են համագործակցության հուշագիր, որը ստորագրել են «Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանը: Համագործակցության շրջանակում Շիրակացու ճեմարանը պատրաստակամություն է հայտնել Քուվեյթի հայ ազգային վարժարանին աջակցել ՀՀ կառավարության հաստատած հանրակրթության պետական չափորոշչին և Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի չափորոշիչների պահանջներին համապատասխան այլընտրանքային հանրակրթական ծրագրերի մշակման աշխատանքներում։

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ օրինակելի է, երբ հայկական վարժարանը Հայաստանից դուրս փորձում է կիրառել հայկական ուսումնական ծրագրեր: «Մեր շատ ուսումնական հաստատություններ, այդ թվում` «Շիրակացու ճամարանը», ունեն հետաքրքիր գաղափարներ, սակայն մենք միշտ խնդիր ենք ունեցել Հայաստանում արձանագրված նվաճումումները թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս տարածելու թեկուզ այն դպրոցներում, որտեղ հայկական ծրագրեր են իրականացվում: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը օրինակ կհանդիսանա մեր մյուս լավագույն դպրոցների համար` արտերկրի ուսհաստատությունների հետ համագործակցելու և իրենց փորձը տարածելու տեսանկյունից»,-նշել է նախարարի տեղակալը:

Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանի խոսքով` վարժարանը, որը հիմնվել է 1960 թվականին, մեծ ներդում է ունեցել սփյուռքում հայ սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության գործում: «Սփյուռքի կրթական հաստատություններն այսօր դիմագրավում են բազում դժվարությունների, որոնցից հիմնականն արդիական կրթական չափորոշիչներին համարժեք քայլելու  հրամայականն է: Հետևաբար, մենք պարտավոր էինք այս քայլն անել` հանուն սերունդների հայեցի դաստիարակության: Մեզ շատ հետաքրքիր է Շիրակցու ճեմարանի Միջազգային բակալավրիատի փորձը և կիրառումը մեր դպրոցում, որը բավականին մեծ նախապատրաստական աշխատանք է պահանջում` ուսումնական նյութերի համապատասխանեցում, անձնակազմի վերաատրաստում և այլն»,-նշել է Ներսես Սարկիսյանը` շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը  և Շիրակացու ճեմարանին` աջակցության համար:

«Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանն իր հերթին նշել է, որ ճեմարանի հիմնադրման օրվանից ազգային ոգին դրվել է ճեմարանի կրթական ծրագրերի հիմքում: «Մեր առջև երկու կարևոր նպատակ է դրվել՝ հասնել այն մակարդակին, որ ճեմարանը դառնա համամարդակային արժեքներ կրթող հաստատություն և համահայկական կրթական կենտրոն: Առաջին նպատակին արդեն հասել ենք և շարունակում ենք առաջ գնալ, իսկ այսօր դրեցինք երկրորդ գաղափարի հիմքը՝  հույս ունենալով, որ մեր օրինակը վարակիչ կդառնա մյուս դպրոցների համար»,-նշել է Աշոտ Ալիխանյանը` վստահեցնելով, որ շուտով հանրությանը կներկացվեն համագործակցության առաջին արդյունքերը:

Նշենք, որ հուշագրով կողմերը կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական և խորհրդատվական բնույթի ծրագրերի, այդ թվում՝ ուսուցիչների և աշակերտների փոխանակման, առցանց օլիմպիադաների, ամառային ճամբարի կազմակերպման, գիտակրթական խորհրդակցությունների կազմակերպման, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման ուղղություններով: Բացի այդ, կողմերը կհամագործակցեն նաև համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման և լուծման, կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութերի հրատարակման, համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվության փոխանակման և այլ ուղղություններով։