Ոստիկանները մեծ քանակի ռազմամթերք են հայտնաբերել Արշալույսի տներից մեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արշալույս գյուղի տներից մեկում մեծ քանակի զինամթերք կա: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցվեց քրեական գործ։

«Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։

Արդյունքում՝ տան ննջարանում, հագուստեղենի տակ հայտնաբերվեց զինամթերքի փաթեթավորված երեք պարկ:
Պարկերում կային՝ «ՊԿ» տեսակի գնդացիր, 2 «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ձեռքի նռնականետ, ինքնաձիգի համար նախատեսված 2 նռնականետ, ձեռքի նռնականետի 3 հրթիռ, ձեռքի նռնականետի 6 վառոդ, «ՊԿ» գնդացրի փամփուշտների 3 ժապավեն՝ լիցքավորված համապատասխանաբար 210, 110 և 209 հատ փամփուշտով, ինքնաձիգի նռնականետի 10 հրթիռ՝ իրենց պատյաններով, ինքնաձիգի 11 պահունակ՝ լիցքավորված 415 փամփուշտով, 7.62 մմ տ/չ 30 փամփուշտ, ձեռքի գնդացրի 3 պահունակ՝ լիցքավորված 118 փամփուշտով, ինքնաձիգի փայտե խզակոթ, «ՊԿ» գնդացրի մետաղյա պահունակ, «ՊԿ» գնդացրի 2 պահեստատուփ, ինքնաձիգի պահունակների 3 պայուսակ և նռնականետի հրթիռների պայուսակ:

Ըստ տանտիրոջ` 71 տարեկան Անդրանիկ Թևանյանի հայտարարության՝ ռազմամթերքի մասին գիտեր միայն ինքն ու հանգուցյալ կինը: Իսկ զինամթերքը նա ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին, ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու համար:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Անդրանիկ Թևանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Քննությունը շարունակվում է:

Ոստիկանությունը մշտապես եղել ու լինելու է հետևողական ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու հարցում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք այն քաղաքացիներին, որոնք ունեն ապօրինի ռազմամթերք՝ կամավոր հանձնել ոստիկանություն»,- ասված է հաղորդագրությունում: