Էդ կրճատված 10 000 քաղաքացիներին ի՞նչ ենք անելու․ տոմս ենք առնելու, ասենք՝ գնա Չուկոտկա, մեզ մի խանգարի՞․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
Բոլորը

Կառավարության ծրագրի վերաբերյալ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես է եկել ծավալուն անդրադարձով և ներկայացրել կուսակցության մտահոգություններն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ․ դրանցից մեկը վերաբերում է Կառավարության օպտիմալացմանն ու գործադիրի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

«Կառավարության ծրագրի առաջին նախադասությունը, երբ կարդում ես, հասկանում ես, որ 17 նախարարի հետ աշխատելը դժվար էր, դրա համար դարձնում են 12։ Կառավարության արդյունավետության աստիճանի, դրա բարձրացման մասին որևէ տող ես Կառավարության ծրագրում չկարդացի։ Ինչպե՞ս են չափելու այդ արդյունավետությունը, գրված չէ։ Որևէ գերատեսչության գործառույթների հստակեցման մասին որևէ բառ այս ծրագրում գրված չէ»,- ասաց Խաչատրյանը։

Վերջինիս խոսքով՝ հստակեցված չէ նաև  հաստիքների կրճատման անհրաժեշտությունը: «Եթե մենք այդ հաստիքները կրճատենք, միևնույնն է՝  Կառավարության արդյունավետությունը չի բարձրանա դրանից․ այո՛,  փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ  գործող Կառավարությունը ժանտախտի նման հեռու է փախչում ցանկացած չափելիությունից։

Նախկին նախարարն անընդունելի է համարում նաև նախարարությունների միավորումը․ չի հասկանում՝ ի՞նչ կապ ունեն գյուղատնտեսության և  էկոնոմիկայի նախարարություններն իրար հետ և ինչո՞ւ չի քննարկվել, օրինակ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների միավորման հարցը։

«Ո՞րն է այդ միավորման բազան, դա էլ չկա։ Մեզ մոտ այդ տրամաբանական հենքը ես չեմ տեսել»,- ասաց նախկին նախարարը՝ հարցադրում հնչեցնելով գուցե այդ օպտիմալացման արդյունքում խնայվում են գումարներ, որ 105 պատգամավորի փոխարեն 132 պատգամավո՞ր պահեն։

Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ անհասկանալի է, թե ինչ է լինելու պետական ապարատից կրճատված 10 000 ՀՀ քաղաքացիների ճակատագիրը։

«Էդ կրճատված 10 000 քաղաքացիների հետ ի՞նչ ենք անելու․ տոմս ենք առնելու, ասենք՝ գնա Չուկոտկա,  մեզ մի խանգարի՞, վերապատրաստման դասընթացնե՞ր ենք կազմակերպելու, նպաստնե՞ր ենք տալու, որը խժռելու է այդ խնայողությունները: Ինչ ենք անելու նրանց հետ, դեռ հայտնի չէ»,- նշեց նախկին նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան