Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
Քաղաքականություն
23.06.2026 | 22:01
Թուրքիայի Քըրըքքալե նահանգում տեղի է ունեցել պայթյուն զինամթերքի պահեստում և դրանց ոչնչացման համար նախատեսված փորձադաշտում։
Տեղական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, հրշեջ-փրկարարական ծառայության և շտապ բժշկական օգնության բրիգադներ։ Իրավապահներն ու համապատասխան ծառայությունները հետաքննում են պայթյունի պատճառներն ու հանգամանքները։
Տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ, իսկ տարածքում իրականացվում են անվտանգության և փրկարարական աշխատանքներ։