Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Հասարակություն
24.06.2026 | 09:52
Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան: Այս մասին հայտնում են «ՀայաՔվե»-ից:
Թե ինչ գործի շրջանակներում է Չալաբյանը ձերբակալվել, դեռևս հայտնի չէ, սակայն վարույթը Քննչական կոմիտեում է:
Կառույցից հայտնվում են, որ «Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Չ.-ն, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»:
Արաքս Մամուլյան