Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Նկարը գեներացված է արհեստական բանականությամբ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը հրաման է ստորագրել, որով սահմանել է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները։

Factor․am-ը հրամանից տեղեկանում է, որ դպրոցի ֆիզիկական միջավայրը՝ ներառյալ դպրոցի շրջակայքն ու ենթակառուցվածքները պետք է տեղակայված, կառուցված և կահավորված լինեն՝ ապահովելով անվտանգության, հասանելիության և մատչելիության պահանջների պահպանումը: Ձևավորված կրթական միջավայրը պետք է լինի անվտանգ և զերծ սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերից՝ ներառյալ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնությունը, անտեսումը, թրաֆիքինգը և շահագործումը, ինչպես նաև դրանց մասնավոր դրսևորումները՝ բուլինգը, կիբերբուլինգը և ֆիզիկական (մարմնական) պատիժը։ Նշվում է, որ դպրոցը պետք է իրականացնի համակարգված և շարունակական կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի, այդ թվում՝ թրաֆիքինգի և բուլինգի կանխարգելմանը։

Դպրոցը պետք է ապահովի դրական, անվտանգ և աջակցող բարոյահոգեբանական միջավայր՝ ձևավորելով փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, ներառականության և համագործակցության մշակույթ։ Այդ նպատակով դպրոցը պետք է՝

1) իրականացնի սովորողների սոցիալական-հուզական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ․

2) ձևավորի կոնֆլիկտների խաղաղ և կառուցողական լուծման կարողություններ․

3) խթանի դրական վարքագծի և արդյունավետ հաղորդակցման մշակույթ․

4) իրականացնի հոգեկան առողջության պահպանման, հուզական բարեկեցության և սթրեսի հաղթահարմանն ուղղված ծրագրեր․

5) իրականացնի թվային անվտանգության, մեդիագրագիտության և պատասխանատու առցանց վարքագծի ձևավորմանն ուղղված ծրագրեր․

6) ապահովի աջակցող և ներառական միջավայր՝ հաշվի առնելով սովորողների անհատական, մշակութային և զարգացման առանձնահատկությունները։

Անձնակազմը պետք է ծանոթ լինի սովորողների նկատմամբ բռնության, թրաֆիքինգի, բուլինգի և դրանց տարբեր ձևերի հնարավոր նշաններին, ինչպես նաև ժամանակին բացահայտի սովորողների վարքագծային, հուզական կամ սոցիալական փոփոխությունները և այլ նախազգուշացնող նշանները, որոնք կարող են վկայել նման դեպքերի առկայության մասին, և անհապաղ տեղեկացնի այդ մասին դպրոցի սովորողի պաշտպանության թիմին։

Բացի այդ, դպրոցը պետք է ապահովի բռնության, թրաֆիքինգի և բուլինգի դեպքերի արձագանքման հստակ ընթացակարգեր՝ ներառյալ դեպքերի գրանցումը, գնահատումը, անհրաժեշտ աջակցությունը և, ըստ անհրաժեշտության, համապատասխան իրավասու մարմիններին ուղղորդումը՝ համագործակցելով առողջապահական, սոցիալական, իրավապահ և համայնքային ծառայությունների հետ։ Բոլոր միջամտությունները պետք է իրականացվեն սովորողակենտրոն մոտեցմամբ՝ ապահովելով սովորողի լավագույն շահը, արժանապատվությունը, անձնական կյանքի և տեղեկատվության գաղտնիության պաշտպանությունը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը՝ բացառելով խտրականության ցանկացած դրսևորում։

Սովորողները պետք է ներգրավվեն դպրոցի անվտանգ միջավայրի ձևավորման գործընթացում՝ իրազեկման, ինքնապաշտպանության և փոխաջակցության ծրագրերի միջոցով։

Հրամանում առանձին հատված անդրադառնում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման կանխարգելմանն ուղղված գործողություններին, որոնք պետք ՝ նախաձեռնի դպրոցը։ Ուսումնական հաստատությունը պետք է կազմակերպի տեղեկատվական և իրազեկման միջոցառումներ՝ ներառյալ տեսանյութերի դիտում, քննարկումներ և թեմատիկ դասընթացներ, որոնք ուղղված են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման վնասների, ռիսկերի և հետևանքների վերաբերյալ սովորողների գիտելիքների և իրազեկվածության բարձրացմանը։

Դպրոցը դասղեկների և մասնագետների միջոցով պետք է կազմակերպի հանդիպումներ սովորողների ծնողների հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց իրազեկվածությունը դեռահասների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման ռիսկերի, վաղ նշանների ճանաչման, ինչպես նաև կանխարգելման և աջակցության հնարավորությունների վերաբերյալ։ Դպրոցն ուսումնական գործընթացին հաջորդող ժամանակահատվածում պետք է աջակցի սովորողների օգտակար զբաղվածությանը՝ նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպը և բարձրացնել սովորողների սոցիալական դիմադրողականությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման նկատմամբ։

Բացի այդ, սովորողների իրազեկման և պատրաստվածության բարձրացման նպատակով դպրոցում պետք է իրականացվեն պարբերական զրույցներ, դասարանային քննարկումներ և գործնական վարժանքներ՝ բնական և տեխնածին վտանգների առաջացման ռիսկերի, կանխարգելման միջոցների և ինքնապաշտպանության քայլերի վերաբերյալ։

Դպրոցը պետք է ապահովի տարհանման պլանների առկայությունը, դրանց տեսանելիությունը և հասանելիությունը բոլոր անձանց համար, ինչպես նաև կազմակերպի պարբերական տարհանման վարժանքներ։ Պետք է իրականացվեն ճանաչողական շրջայցեր՝ ներկայացնելով անվտանգության տեսանկյունից կարևոր գոտիները՝ արտակարգ ելքերը, հավաքատեղիները, անվտանգ երթուղիները և այլ համապատասխան տարածքները։

Դպրոցներում ձևավորվելու է սովորողների պաշտպանության թիմ, որի նպատակն է ապահովել սովորողների անվտանգությունը, բարեկեցությունը և հոգեկան առողջության պահպանումը, ինչպես նաև սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, արձագանքումը, անհրաժեշտ աջակցությունը և համապատասխան ծառայություններին ժամանակին ուղղորդումը։

Թիմի կազմում ընդգրկվելու են դպրոցի տնօրենը կամ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը (կառավարման նոր համակարգի չանցած դպրոցներում՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալը կամ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը), վարչատնտեսական համակարգողը (կառավարման նոր համակարգի չանցած դպրոցներում՝ ֆինանսատնտեսական մասով տնօրենի տեղակալը կամ տնտեսվարը), դասղեկը կամ ուսուցիչը, հոգեբանը, ծնողական խորհրդի ներկայացուցիչը և աշակերտական խորհրդի ներկայացուցիչը։ Գործառույթներն են՝ սովորողների նկատմամբ բռնության, բուլինգի և այլ ռիսկային իրավիճակների կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկատվության ուսումնասիրումը և ռիսկերի գնահատումը, սովորողների անվտանգության և լավագույն շահի ապահովման նպատակով համապատասխան ծառայություններին և իրավասու մարմիններին ժամանակին ուղղորդումը, ուղղորդման գործընթացի ընթացքի մշտադիտարկումը և հետադարձ կապի ապահովումը, սովորողին և նրա ընտանիքին հոգեբանական, սոցիալական և կրթական աջակցություն տրամադրումը, ծնողների, ինչպես նաև սովորողների պաշտպանության և հոգեկան առողջության խթանմանն ուղղված կանխարգելիչ ծրագրերի և իրազեկման միջոցառումների իրականացումը։

Հրամանը սկսելու է գործել սեպտեմբերի 1-ից։

Եվգենյա Համբարձումյան