Հայաստանի՝ Վրաստանի համար գազի տարանցիկ երկիր լինելը կախված կլինի Ադրբեջանի ցանկությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Էներգետիկ ոլորտում Իրանի հետ մեր համագործակցությունը կարևոր է: Իրանի կողմից կա պատրաստակամություն՝ մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները»,- փետրվարի 27-ին Իրանում այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքն առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Հասան Ռոհանին հայտարարեց իրանական կողմի պատրաստակամության մասին. «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը՝ մատակարարումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալել՝ գազն արտահանելու դեպի Վրաստան»:

Իրանից գազի ներկրման ծավալների ավելացումը կամ տարանցումը միշտ եղել է Հայաստանի մեծագույն ցանկություններից մեկը: Հայաստանը, անգամ Իրանը, պարբերաբար բարձրաձայնել են իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան, այնուհետև Եվրոպա հասցնելու մասին, սակայն դրան ուղղված առաջին փորձն իրականություն դարձավ մասնակիորեն:

2000-ականների սկզբին կառուցվող Իրան-Հայաստան գազատարը նախապես ծրագրվել էր կառուցել 1200 մմ տրամաչափով, որ հնարավոր լինի ներկրել ոչ միայն ներքին սպառման, այլև արտահանման համար: Մինչդեռ, արտաքին ճնշումների արդյունքում, իշխանությունները փոքրացրին այն մինչև 700 մմ տրամաչափի: Ավելի ուշ և՛ Իրան-Հայաստան գազամուղը, և՛ գազամատակարարում իրականացնող ընկերությունը հանձնվեցին ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Եվ ոչ միայն տարանցման, այլև ներքին սպառման համար իրանական գազի օգտագործումը Հայաստանի համար մնաց երազանք. Հայաստանն այսօր Իրանից գազ ներկրում է միայն էլեկտրաէներգիա արտադրելու և այդ երկիր վերադարձնելու համար:

Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները նորից հույս են արթնացրել, որ իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան կհասնի, ինչը մեր երկրի համար տարանցիկ դառնալու հեռանկար է բացում։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բավական դրական է համարում այդ լուծումը և կարծում, որ Հայաստանը չպետք է դուրս մնա միջազգային կոմունիկացիոն համակարգերից: «Իսկ Վրաստանի համար, կարծում եմ, շահեկան կլինի, քանի որ ինքը ստանում է միայն ադրբեջանական ընկերությունից»,- ասում է պատգամավորը:

Բայց Իրանից Վրաստան գազի տարանցման ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը: Պարզվում է՝ մեր երկիրը չունի դեպի Վրաստան գազ տեղափոխելու համակարգ: Այստեղ պետք է գործի այլընտրանքային հնարավորություն՝ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազի մի մասը պետք է թողնի Վրաստանին, քանի որ այդ երկրով է վառելիքը հասցնում Հայաստան, իսկ մեր երկիրը Իրանից ստանա և սպառի գազի այն խմբաքանակը, որը վաճառվելու է Վրաստանին: Տարանցումն ընդամենը այդքանով է սահմանափակվում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը կարծում է, որ այս դեպքում էլ չափազանց կարևոր են վրաց գործընկերների հետ կանխատեսելի հարաբերությունները, այսինքն՝ այն հեռանկարը, թե Վրաստանը որքան գազ կցանկանա գնել Իրանից:

«Նույն գազի գինը, որ Ադրբեջանն է մատակարարում Վրաստանին, մարտի 1-ից բարձրանալու է: Հասկանալի է, որ կամայական սուվերեն պետություն պետք է մտածի, թե ինչ կլինի, եթե հաջորդ անգամ նորից բարձրացնի: Այդ առումով վրացական կողմը պետք է շահագրգիռ լինի հնարավորինս այլընտրանքների փնտրտուքի հարցում, ինչպես իրականացնում են բոլոր երկրները, որոնք ձգտում են նվազեցնել մեկ աղբյուրից կախվածությունը»,- ասում է Արտակ Մանուկյանը:

Այդպիսով, իրանական գազի տարանցումը Հայաստանով կամ տարանցման ծավալը պայմանավորված է Վրաստանի ցանկությամբ ու շահերով: Բայց եթե Ադրբեջանը որոշի խոչընդոտել այդ ծրագրի իրականացմանը, ինչը շատ հավանական է՝ մեր երկրի հետ ունեցած հակամարտության պատճառով, կարող է էժանացնել Վրաստանին վաճառվող գազի գինը, և մեր հարևան երկիրը չցանկանա Իրանից գազ գնել: Եվ Հայաստանի՝ գազի տարանցիկ երկիր դառնալու հույսերը նորից հօդս կցնդեն:

Այնուամենայնիվ, Հայաստանը կարո՞ղ է ներքին սպառման համար օգտագործվող գազի գոնե մի մասն Իրանից ներկրել՝ այդպիսով մրցակցություն ստեղծելով ոչ միայն գազի գինը նվազեցնելու կամ գոնե հետագա թանկացումը կանխելու, այլև մեր երկրում էներգետիկ ոլորտում արտաքին հավասարակշռություն ստեղծելու և ռուսական էներգետիկ մահակի հարվածները թուլացնելու համար: Արտակ Մանուկյանը շեշտում է, որ մեր երկիրը պետք է իր էներգետիկ հնարավորությունները դիվերսիֆիկացնելու հնարավորություն գտնի, որպեսզի հնարավորինս փոքրացնի կախվածությունը և մեծացնի բանակցային ուժն այդ գործընթացներում: Պատգամավորը նաև առաջիկա տարիների համար հնարավոր չի համարում ռուսական գազի մի մասն իրանականով փոխարինելու հեռանկարը, քանի որ 2013 թ. հայտնի գազային պայմանագրով ոչ միայն ռուսական «Գազպրոմ» ընկերությանն անցավ «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը, այլև հայկական կողմը պարտավորվեց մինչև 2044 թ. ռուսական կողմի համար երաշխավորված սպառում ապահովել: Բացի այդ, նրա խոսքով, ռուսական գազի որակն է ավելի բարձր:

Այսպիսով՝ զուտ տնտեսական այս հաշվարկները ցույց են տալիս, որ տեսանելի ապագայում իրանական գազի ներկրման ծավալների կտրուկ ավելացումն այնքան էլ իրատեսական չէ:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան