Ադրբեջանը սկսել է մասամբ կատարել զինադադարի պայմանները, բայց դա դեռ բավարար չէ․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ

– ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մինչ այդ սպասվում էր, որ Մյունխենում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չկայացավ այդ հանդիպումը:

– Ես դեռ առիթ չեմ ունեցել խոսել պարոն Մնացականյանի հետ և զերծ կմնամ դա մեկնաբանելուց: Երբ հանդիպեմ, բնականաբար, կճշտեմ:

– Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ տվեց Մինսկի խմբի համանախագահների հետ այդ հանդիպումը, հատկապես որ վերջին շրջանում շատ է բարձրաձայնվում հարցը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը դուրս է մղվել բանակցային գործընթացից և երկրների ղեկավարները կամ ԱԳ նախարարները ուղիղ են հանդիպում:

– Ես համաձայն չեմ այդ ձևակերպմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դուրս են մղվել, գործընթացը շարունակում է ընթանալ այդ ձևաչափում։ Բոլոր կողմերը վերահաստատել են գործընթացն այդ ձևաչափում շարունակելու իրենց հանձնառությունը։ Ուղիղ հանդիպումները նույնպես այդ ձևաչափում են ընթանում: Ձևաչափի փոփոխության հետ մենք գործ չունենք:

– Ուղիղ հանդիպումների ժամանակ, ամեն դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկա չի եղել…

– Այո՛, բայց այստեղ հակադրություն չկա, չպետք է դա համարել հրաժարում այդ ձևաչափից: Դա հավելումն է այդ ձևաչափի:

– Պարո՛ն Ռուբինյան, այսօր Արցախի հակամարտության հարցով բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ: Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 1.5 ժամ տևած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խոսել են բանակցությունների պատմության մասին: Ի՞նչ փուլում են այսօր բանակցությունները և, ընդհանրապես, բանակցային սեղանին կա՞ որևէ փաստաթուղթ:

– Ո՛չ, չկա փաստաթուղթ: Եվ եթե Ձեր հարցով նկատի ունեք՝ արդյո՞ք կա որևէ բովանդակային փուլ բանակցություններում, այդպիսի փուլ չկա, չի քննարկվում որևիցե փաստաթուղթ, չի քննարկվում որևիցե սցենար: Այո՛, կարելի է ասել՝ կողմերը ծանոթանում են միմյանց հետ, խոսում են ընդհանուր բանակցային պատմությունից, բայց որևիցե կոնկրետ բովանդակային փուլ չենք մտել:

– Մադրիդյան սկզբունքները Ձեզ համար ընդունելի՞ են, թե՞ ոչ:

– Ես կարծում եմ, որ մենք այս փուլում չպիտի խոսենք դրա մասին, որովհետև, ինչպես նշեցի, որևիցե բովանդակային բանակցային փուլ հիմա չկա։ Ժամանակավրեպ եմ համարում այդ հարցին հիմա անդրադառնալ, որովհետև մեզ համար հիմա առաջնահերթ է արդյունավետ բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ստեղծելը: Դա ռազմատենչ հռետորաբանության և ագրեսիվ գործողությունների բացառումն է։ Սրանք նախապայմաններ են, որպեսզի հնարավոր լինի խաղաղության շուրջ անցկացնել բովանդակային երկխոսություն: Քանի դեռ այս պայմանները բավարարված չեն, ուղղակի պրոդուկտիվ չէ խոսել այս կամ այն սկզբունքների ընդունելի կամ ոչ ընդունելի լինելու մասին: Նույն հաջողությամբ Դուք կարող եք հարցնել, Ձեզ համար ընդունելի՞ են տարածքային զիջումները։ Ես կրկին կտայի նույն պատասխանը, թե քանի դեռ մյուս կողմից հնչում են մաքսիմալիստական և ռազմատենչ հայտարարություններ, որոնք մյուս կողմից փոխզիջման համար տեղ չեն թողնում, անիմաստ եմ համարում այդ հարցն ընդհանրապես քննարկել:

Վերջին շրջանում Ձեր ասած այդ ռազմատենչ հռետորաբանությունը, կարծես, մեղմվել է: Դա բավարար չէ՞:

– Իհարկե՝ բավարար չէ, որովհետև որոշակի մեղմացում և սահմանային միջադեպերի նվազում կա, բայց դա բավարար չէ: Եվ մենք դա չենք դիտարկում որպես զիջում, որովհետև դա ընդամենը զինադադարի պայմանների ապահովումն է, որը կողմերի պարտավորությունն է: Այսինքն՝ ադրբեջանական կողմը մասամբ սկսել է կատարել այդ պարտավորությունները, բայց դա բավարար չէ, որովհետև ադրբեջանական կողմից, կարծեմ, երկու շաբաթ առաջ ևս մեկ հայտարարություն հնչեց, որը շատ մաքսիմալիստական էր:

Նախկինում կար կոմպլեմենտար քաղաքականություն, հետո՝ և՛՛-ի քաղաքականություն։ Ո՞րն է ձեր արտաքին քաղաքականությունը:

– Մեր արտաքին քաղաքականությունը բաղկացած է երկու բաղադրիչից: Որպեսզի հնարավոր լինի վարել ուժեղ և արդյունավետ արտաքին քաղաքականություն, պետք է վարել տրամաբանական և զարգացմանը միտված ներքին քաղաքականություն։ Վերջին ամիսներին մենք զբաղված ենք եղել ներքին մարտահրավերների լուծմամբ՝ կոռուպցիա, արդարադատություն, ժողովրդավարություն: Երկրորդ ուղղությունը բացառապես ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերից բխող քաղաքականությունն է՝ անկախ աշխարհաքաղաքական հանգամանքներից։

Մենք չենք կարող հաշվի չառնել այդ հանգամանքները:

– Այո, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դառնանք այդ հանգամանքների գերին։

Կարո՞ղ եք ասել, թե արտաքին քաղաքական ոլորտում հեղափոխական իշխանության ձեռքբերումը ո՞րն էր։

– Կարծում եմ՝ արտաքին քաղաքականության մեջ մեր քաղաքական ուժի ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ լիակատար ձերբազատված ենք նեղ անձնական կամ խմբային շահերից։ Մենք չունենք ո՛չ բիզնես, ո՛չ այլ անձնական կամ խմբային շահեր, մեզ համար շարժիչ ուժը ՀՀ ժողովրդի կամքն է և ՀՀ շահերն են։ Սա և վերջին զարգացումները միջազգային հարթակներում բերում են ՀՀ դիրքերի ամրապնդմանը և նոր հնարավորությունների:

– Նախկինում արտաքին ոլորտում բիզնես շահե՞ր են եղել։

– Իհարկե՛:

– Կարո՞ղ եք հստակեցնել, թե ո՞ւմ կողմից կամ ի՞նչ բիզնեսներ են եղել։

– Հստակեցնելն անշնորհակալ գործ է, բայց ակնհայտ է, որ ՀՀ նախկին իշխանությունները, մեղմ ասած, թաթախված են եղել տարբեր տեսակի բիզնես, կոռուպցիոն և այլ սխեմաների մեջ:

– Եվ դա ՀՀ սահմաններից դեպի ո՞ւր է դուրս եկել:

– Տարբեր ուղղություններով: Երբ դու ունես կորցնելու բան, և եթե դա ձեռք ես բերել ապօրինի ճանապարհով, բնական է, որ դա արտաքին քաղաքականության վարման գործընթացում քեզ խանգարելու է։ Ես, օրինակ, չունեմ բիզնես, չունեմ ապօրինի պայմանավորվածություն և հանցակիցներ, հետևաբար՝ լիովին ազատ եմ։ Եվ ինձ կաշկանդող միակ բանը Հայաստան Հանրապետության շահն է։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան