Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցերիս կպատասխանի, գուցե դիրքորոշում կհայտնեմ. վարչապետի խորհրդականի արձագանքը՝ Վլադիմիր Կարապետյանին

Լուրեր

11.04.2025 | 23:44
Ապրիլի 14-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.04.2025 | 23:30
Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումն ավարտվել է
11.04.2025 | 23:22
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակում ՀՀ է ժամանել ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը
11.04.2025 | 23:21
Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունները Կովսականում և Նախիջևանում ծանոթացել են ճանապարհների և էլեկտրաէներգիայի ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին
11.04.2025 | 23:09
Մեսսին իր հետևորդներին տեղեկացրել է Թումոյի մասին
11.04.2025 | 22:48
Վնասվել են անձրևատար խողովակներ, սյուներ, ալեհավաքներ, տապալվել են ծառեր. քամու հետևանքները
11.04.2025 | 22:36
Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում «տուժողներ» են ցուցմունք տվել
11.04.2025 | 22:28
Անգերազանցելի նաև ձեռքի սեղմման ուժում. Արթուր Ալեքսանյանը նոր ռեկորդ է գրանցել
11.04.2025 | 22:27
Վթար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կան տուժածներ
11.04.2025 | 22:13
Անթալիայում Ալիևը հանդիպել է Սիրիայի նախագահին և նրան Բաքու հրավիրել
11.04.2025 | 21:59
Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է
11.04.2025 | 21:46
Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԵՄ-ն է պետք միասին դիմակայեն Թրամփի մաքսատուրքերին
11.04.2025 | 21:34
Թրամփը ՌԴ-ին կոչ է արել գործել՝ Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու համար
11.04.2025 | 21:21
Մրցույթ՝ առանց մրցակցության․ ինչպես է քաղաքապետարանն ընտրել Կասկադի կառուցապատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2025 | 21:16
Ալիևի ներկայացուցիչը խոսել է խաղաղության պայմանագրի խոչընդոտներից
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված հարցադրումները և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Factor.am-ի հետ զրույցում արած աղմկահարույց հայտարարությունը՝ «մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,
հարուցել է Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչների և համակիրների վրդովմունքը: Երեկ Սրբուհի Ղազարյանի հարցադրումներին արձագանքեց նաև վարչապետի մամուլի խոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:
«Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում։ Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ »,- հավելել էր Փաշինյանի խոսնակը:
Թեմայի առնչությամբ Factor.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հետ:

-Տիկի՛ն Ղազարյան, ինչո՞ւ նման գրառում կատարեցիք և արդյոք նկատողություն ստացել եք կառավարության ղեկավարից:
– Ոչ մի պատճառ չկա, ես դիրքորոշում չեմ արտահայտել, հարցեր եմ տվել Լևոն Տեր-Պետրոսյանին, երեք հարց, ևս մի քանիսն ունեմ: Երբ նորանկախ Հայաստանի երկրի ղեկավարը կպատասխանի իմ սերնդակիցներին, գուցե դիրքորոշում հայտնեմ, իսկ ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի արձագանքին, կրկին ասում եմ՝ գուցե ես դիրքորոշում հայտնեմ, հետո՞ փորձենք հասկանալ՝ այն համապատասխանում է կառավարության դիրքորոշմանը, թե՞ ոչ: Դա ընդամենը երեք հարց էր իմ սերնդակիցների կողմից:

-Բայց ձեր հարցերում կային մեղադրանքի տարրեր, չե՞ք կարծում:
-Բացարձակ, ընդամենը հարցեր են, որոնք տանջում են հայ ազգին 25-27 տարի:

-Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետն իր խոսնակի միջոցով արձագանքեց, եթե դիրքորոշում չկար և ընդամենը հարցեր էին:
-Փորձեք կառավարության խոսնակին հարցնել, վարչապետի կողմից, կարծեմ, արձագանք չի եղել։ Ցավում եմ, որ ՀԱԿ-ի համախոհները նման կերպ արձագանքեցին, կարծում եմ՝ պետք է փորձենք առերեսվել մեր պատմության հետ: Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի արձագանքին, գուցե ճիշտ կլիներ սպասել, որ ես դիրքորոշում հայտնեի: Ես դիրքորոշում չեմ հայտնել, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցերիս կպատասխանի, գուցե դիրքորոշում կհայտնեմ:

-Դուք համաձա՞յն եք Սոֆյա Հովսեփյանի այն մտքի հետ, որ մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:
-Միանշանակ, ես ինքս այդ ընտանիքի անդամ եմ, այդ պրոցեսի զոհը: Հայրիկիս ֆաբրիկան ևս պայթեցվել է, բայց դա առանձին թեմա է, ժամանակը կգա, գուցե խոսենք:

-Ձեզ շատերը քննադատեցին, անգամ ձեզ աշխատանքից հեռացնելու կոչեր էին հնչում:
-Գրառումս երեք հարց է պարունակում, եթե իրենք վախենում են հարցադրումներից, դա իրենց խնդիրն է: Ես 27 տարի է՝ հարցեր ունեմ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին: Առաջին նախագահին հարցերս ձևակերպել եմ, թե իրենք ինչ կարծիք ունեն՝ իրենց խնդիրն է: Ինչ վերաբերում է ինձ՝ աշխատանքից ազատել-չազատելուն, ապա դրա որոշողը ՀՀ վարչապետն Է:

-Նիկոլ Փաշինյանը ձեզնից պարզաբանումներ պահանջե՞լ է:
-Այն, ինչ ձեզ ասացի, վարչապետին չեմ ասել, ինքը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում էր, այսօր՝ նույնպես:

-Այդ դեպքում ի՞նչ պարզաբանումների մասին է խոսքը, չէ՞ որ Վլադիմիր Կարապետյանն ասում է՝ վարչապետը ձեզնից պարզաբանում է պահանջել:
-Կարող եք իրեն հարցնել, ես Վլադիմիր Կարապետյանին անձամբ չեմ էլ ճանաչում, ինքը նոր է նշանակվել:

Շողիկ Գալստյան