Վարչապետի որոշմամբ Հովհաննես Սահակյանը նշանակվել է սոցապահովության պետական ծառայության պետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը Հովհաննես Սահակյանին նշանակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Հովհաննես Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ»,- ասված է հրամանագրում:
Նշենք, որ մինչ այս Կարեն Կարապետյանն այս պաշտոնից ազատել էր Արտակ Ղազարյանին։