Միխեիլ Սաակաշվիլին լքել է Լեհաստանը
Քաղաքականություն
08.08.2017 | 16:01Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լքել է Լեհաստանը. հայտնում է ria.ru-ն:
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը չի պատասխանել հարցին, թե որ երկիր է մեկնել Սաակաշվիլին և ինչ փաստաթուղթ է ներկայացրել սահմանը հատելիս. «Սահմանապահ ծառայության մասին օրենքի համաձայն՝ սահմանային հսկողության մասին տվյալները կարող են տրամադրվել միայն լիազոր պետական մարմիններին»:
Ավելի վաղ Վրաստանը հարցում է ուղարկել Լեհաստանին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար:
Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: