«Սասնա ծռերի» անդամը 17 օր է հացադուլի մեջ է. փաստաբանը պնդում է՝  իր պաշտպանյալը «հյուծված վիճակում է»

Լուրեր

12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն արդեն 17 օր է՝  հացադուլի մեջ է, և այն դադարեցնելու մտադրություն չունի: Այս մասին Factor.am-ին փոխանցեց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը:

Երկու օր առաջ Վարդան Գերավետյանին տեսակցած փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն «արդեն բավական  հյուծված վիճակում է, նիհարել է»:

«Ինքն ընդհանուր առմամբ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունի, և կոնկրետ դրա հետ կապված հացադուլի ընթացքում որևէ ստուգում չի իրականացվել»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Պաշտպանի փոխանցմամբ՝ միայն Վարդան Գերավետյանի բարձրաձայնելուց հետո են սկսել նրա կշռել, մինչդեռ, ըստ փաստաբանի, դա պետք է անեին հացադուլի  առաջին օրվանից, որպեսզի հետևեին քաշի անկման դինամիկային:

Դավիթ Գյուրջյանը հիշեցրեց՝ իր պաշտպանյալը հացադուլ հայտարարելով նախ պահանջում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին՝ Գևորգ Սաֆարյանին, Անդրիաս Ղուկասյանին, Շանթ Հարությունյանին ճանաչել քաղբանտարկյալ, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների խցերը փոխել և նրանց տեղափոխել առանձնացված խցեր։ Բացի այդ, Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի գործով քննություն իրականացնել՝ դատավորների և քննիչների որոշումների և անգործության դեմ:

Նշենք, որ հաջակցություն Վարդան Գերավետյանի՝  հացադուլ է հայտարարել նաև «Սասանա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Տիգրան Մանուկյանը: 

Փաստաբան Դավիթ Գյուրջյանից տեղեկացանք՝ իր պաշտպանյալի ներկայացրած պահանջներից որևէ մեկի առնչությամբ մինչ այժմ արձագանք չի եղել:

Շողիկ Գալստյան