Երևանում ոգեկոչել են Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Լուրեր

12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ներկա են գտնվել մայրաքաղաքի մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Իր խոսքում մշակույթի վարչության պետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է 72 տարի առաջ ճապոնական քաղաքների ատոմային ռմբակոծությունը, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ: Ռուբեն Հովհաննիսյանը նաև երևանցիների ցավակցությունն է փոխանցել ճապոնացի բարեկամ ժողովրդին: Նա երկու ժողովուրդների բարեկամության վառ օրինակ է համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս զբոսայգում տեղադրված հուշաքարը և հավելել, որ հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության ուշագրավ դրսևորումներից էր նաև Երևանի քաղաքապետարանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգաշարը ճապոնական քաղաքներում, որտեղ հայ երեխաները ելույթներ են ունեցել ճապոներեն լեզվով:

Ողբերգության տարելիցին նվիրված արարողության ժամանակ հիշատակի խոսք են ասել նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ի դեպ՝ հայերեն լեզվով, և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը:

Որպես աշխարհում խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ՝ հուշաքարին դրվել են թղթե կռունկներ, ինչպես նաև խաղաղության խորհրդանիշ թռչուն` թևերին պատկերված Հայաստանի և Ճապոնիայի պետական դրոշները: Խաղաղության հայկուներով պատրաստված ու լույս ընծայված գրքույկների մեկական օրինակներ էլ հանձնվել են Ռուբեն Հովհաննիսյանին և Էյջի Տագուչիին:

Հարկ է նշել, որ Խաղաղության ուխտի հուշաքարը Երևան էր բերվել 2014թ.` Հիրոսիմայից, իսկ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում հիշատակի այդ անկյունն ստեղծելու համար Հիրոսիմայի քաղաքապետը շնորհակալական ուղերձ էր հղել Երևանի քաղաքապետին: