Բոլոր հիմքերը կան, որ դժգոհության նոր ալիք բարձրանա. տնտեսագետը` ջրի թանկացման մասին

Լուրեր

21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Վեոլիա ջուր» ընկերությունը առաջիկայում պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ (ՀԾԿՀ) խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, «Վեոլիա Ջուր»-ը պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրի սակագինը բարձրացնելու համար, մինչդեռ այդ ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ սակագինն ամեն տարի պետք է վերանայվեր և ունենար նվազման միտում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հիմա հակառակ գործընթացը տեղի ունենում:

-Ընդհանրապես այն բնագավառներում, որոնք կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ ջուր, գազ, հոսանք, մեթոդոլոգիայի կիրառումը խնդիր է դարձել և այս մեթոդոլոգիայի պայմաններում ցանկացած պահի այս ընկերություններից յուրաքանչյուրը կարող է դիմել, որ սակագինը բարձրացնեն: Ծառայության գինը շուկայական տնտեսության կամ շուկայական մեխանիզմներով չի սահմանվում, ծախսային սկզբունքով է սահմանվում գինը, իսկ այդ պայմաններում «Վեոլիան» կարող է ասել, երբ ինքը սկսել է աշխատել, հաշվի չի առել լրացուցիչ ծախսերը, խնդիրներ են առաջացել, կան կորուստներ, իրականում պատկերն այլ է, քան մենք գիտեինք, այսինքն՝ հիմնավորումներ ինչպիսին ուզեք, կգտնի: Նույնն էլ վերաբերում է էլեկտրաէներգիային և գազին: Պետք է փոխել մոտեցումն ու մեթոդոլոգիան, որպեսզի այդ ընկերություններն անգամ եթե ներդրումներ են անում, շահագրգռված լինեն այդ ներդրումներն արդյունավետ օգտագործել և ոչ թե ցանկացած ներդրում բերեն, մտցնեն սակագնի մեջ՝ փորձելով արդարացնել սակագնի բարձրացումը:

-Այս դեպքում պայմանավորվածություն կար, որը փաստորեն խախտվում է:

-Այո, կար պայմանավորվածություն, որ մի անգամ բարձրացրեցին անցյալ տարի, դրանից հետո ընդհակառակը իրենք ներդրումներ են անելու և այդ ներդրումների արդյունքում կորուստները կնվազեն, այսինքն՝ ներդրումներն իսկապես կբերեն արդյունավետության բարձրացման, ինչն էլ կհանգեցնի սակագնի նվազման, հիմա պետք է հիմնավորեն՝ ինչու չի նվազում: Պետք է հայտը լինի, որ հասկանանք՝ ինչպես են հիմնավորում: Գուցե թանկացումը պատճառաբանեն նաև նրանով, որ նախատեսված ֆինանսական միջոցները, որ պետք է օգտագործեն, ավելի թանկ արժեն, բայց ասեմ, որ համաշխարհային շուկայում ֆինանսական միջոցներն էժան են և դեռևս չեն թանկացել: Հայաստանի արտարժույթի շուկան էլ, որը ևս ազդեցություն է ունենում սակագնի հաշվարկման համար, էական փոփոխության չի ենթարկվել, մնացել է նույնը կամ նույնիսկ դրամն արժևորվել է, որը պետք է հակառակ ազդեցությունն ունենար, այսինքն՝ բերեր սակագնի իջեցման: Կամ գուցե ծրագիր է փոխվել, և այդ ընկերությունն իր առջև նոր խնդիրներ է դրել:

-Ի՞նչ խնդիրներ:

-Հնարավոր է՝ կառավարության ծրագրի շրջանակում ինչ-որ մի գյուղում կամ քաղաքում պետք է շատ արագ ջրամատակարարման հարց լուծեն և դրա համար ներդրումների կարիք ունեն:

-Բայց քաղաքացիները բողոքում են՝ հայտարարելով, որ «Վեոլիա Ջուր» ընկերության` Հայաստանի միակ օպերատորը դառնալուց հետո, որևէ որակական փոփոխություն չի եղել:

-Հասկանալի է, բայց գուցե մի թաղամասում որակական փոփոխություն արվել է, մեկ այլ թաղամասում՝ ոչ, սա մի քիչ սուբյեկտիվ գնահատական է, պետք է ամբողջական փաթեթն ունենալ և այդ փաթեթի շրջանակում խոսել:

-Ըստ Ձեզ՝ ՀԾԿՀ-ն կբավարարի՞ դիմումը, քանի որ այդ դեպքում հնարավոր է՝ մոտ 15 դրամով խմելու ջրի սակագինը բարձրանա:

-Դա լուրջ թանկացում է, մեկ կամ երկու դրամ չի, մոտ 8 տոկոսով թանկացման մասին է խոսքը: Չեմ ուզում գնահատականներ տալ, բայց պետք է տրամաբանական փաստաթուղթ լինի, որպեսզի ՀԾԿՀ-ն կարողանա այն հաստատել:

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ եք կարծում, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ի վերջո այդ դիմումը բավարարի, հնարավո՞ր է , որ դա բողոքի նոր ալիքի պատճառ դառնա, այնպես, ինչպես եղավ «Էլեկտրիկ Երևանի» դեպքում:

-Չի բացառվում, և ես կարծում եմ, որ շատ տեղին կլինի այդ ընդվզումը, որովհետև որևէ տնտեսական հիմնավորում չկա սակագինն ութ տոկոսով բարձրացնելու, մյուս կողմից էլ՝ մարդկանց եկամուտները չեն ավելանում, չնայած դրա ձևն էլ ունեն՝ կարող են ասել, որ անապահով խավի համար պետությունը կսուբսիդավորի: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր հիմքերը կան, որ դժգոհության ալիք բարձրանա:

Շողիկ Գալստյան