Փյունիկի դպրոցին այլևս չի սպառնում փակվելու վտանգը. կնորոգվի տանիքը, կկառուցվի խաղահրապարակ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Փյունիկի դպրոցին այլևս չի սպառնում փակվելու վտանգը: Ավելին՝ այստեղ մարզպետարանի հատկացումներով նախատեսվում են տանիքի վերանորոգման և խաղահրապարակի կառուցման լայնածավալ աշխատանքներ. տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1039-Ա որոշման 1-ին և 5-րդ կետերով նախատեսվել էր «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Փյունիկ գյուղում գտնվող դպրոցի շենքը՝ հարակից շինություններով և հողատարածքով, հետ վերցնել «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից, իսկ Կոտայքի նախկին մարզպետը հանձն էր առնում երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

Փյունիկի միջնակարգ դպրոցի փակման գործընթացը պետք է մեկնարկեր 2018 թվականի հունիսի 1-ից, սակայն նոր Կառավարության ձևավորումից  հետո՝ 2018 թվականի հունիսի 1-ի N628-Ա որոշմամբ՝ Կառավարությունը որոշեց ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշումը, ինչի արդյունքում Փյունիկի միջնակարգ դպրոցը շարունակում է իր բնականոն գործունեությունը մինչ օրս:

Կոտայքի մարզպետարանում ունեցած մի շարք քննարկումների արդյունքում օրերս պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետարանի կողմից այս դպրոցին հատկացնել մոտ 5 միլիոն դրամ՝ տանիքի և սանհանգույցի վերանորոգման և բակում ժամանակին որպես ֆուտբոլի խաղադաշտ ծառայած հողատարածքում խաղահրապարակ կառուցելու համար: Հարկ է նշել, որ համայնքում մանկական խաղահրապարակ առհասարակ չկա, ինչի մասին համայնքի բնակիչները ևս պարբերաբար բարձրաձայնել են, ուստի խնդիրն առանձնահատուկ կարևորություն ուներ և՛ դպրոցի, և՛ համայնքի համար:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ի պաշտոնե արդեն բազմիցս հայտարարել է, որ այսուհետ որևէ դպրոց որևէ պաշտոնյայի կամայական հայեցողությամբ չի կարող փակվել, դրանք պետք է վերականգնվեն, նորոգվեն և աշակերտներին ապահովեն ոչ միայն բարձր որակի կրթությամբ, այլև ապահովեն կրթության համար նպաստավոր միջավայր և պայմաններ: