Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են համագործակցությունն արտակարգ իրավիճակների կանխման ուղղությամբ

Լուրեր

04.09.2026 | 10:00
Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս
04.09.2026 | 09:45
Նարեկ Մկրտչյանն ու Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացումը
04.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.09.2026 | 09:10
US Open. Խաչանովը հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ Օժե-Ալյասիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. սեպտեմբերի 12-ին Ալմաթիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագծին:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանընշեց, որ հայ-ղազախական հարաբերությունները, հատկապես վերջին տասնամյակներում, կայուն զարգացում են ապրել: «Բավականին ակտիվացել են նաև երկու պետությունների ժողովուրդների բարեկամական կապերը: Բազմավեկտոր այդ հարաբերություններում առանձնակի տեղ ու դեր ունեն արտակարգ իրավիճակների բնագավառում իրականացվող աշխատանքները: Դա պայմանավորված է երկու պետությունների աշխարհագրական դիրքով, ինչպես նաև նույն ռազմաքաղաքական (ՀԱՊԿ) դաշինքին անդամակցությամբ և նույն տնտեսական համագործակցության կազմակերպություններին մասնակցությամբ՝ ԱՊՀ, ԵԱՏՄ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բնական և տեխնածին աղետների ռիսկայնությամբ Հայաստանն ու Ղազախստանն ունեն լուրջ նմանություն:

Ըստ Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների մոտեցումներն ու ռազմավարությունն ունեն ընդհանուր շատ բաներ: «Երկու կողմի մասնագետները բավականին հաջողությամբ են համագործակցում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, մշակում համատեղ փաստաթղթեր և այլն: Հայ-ղազախական հարաբերությունների իրավանորմատիվային անմիջական հիմքերը աղետների դեմ պայքարի բնագավառում բացակայում էր»,- ասաց նա:

Սույն Համաձայնագիրը լրացնում է նշված բացը և, անշուշտ, կնպաստի արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների կառավարությունների և իրավասու գերատեսչությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքների էլ ավելի ակտիվացմանը: