Առնվազն մեկ տարի գազը կարող է չթանկանալ․ Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Բաբկեն Թունյանի հետ

– Պարոն Թունյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ Դուք ստանձնելու եք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

– Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այդպես պետք է լինի:

– Նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը նկատի ունենալով՝ ընդդիմությունը հայտարարում էր, որ ԱԺ-ն դարձել է կառավարության դակող մարմինը։ Դուք վստա՞հ եք, որ այդ տեսանկյունից նախորդ ԱԺ-ի նման չեք լինելու:

– Եթե ես գնայի ուղղակի ինչ-որ բան դակելու համար, հավաստիացնում եմ, որ չէի գնա ԱԺ, որովհետև դրա կարիքը չունեմ: Եթե մասնագիտական տեսանկյունից գտնեմ, որ օրինագծում ինչ-որ բան անընդունելի է, և ավելի լավ առաջարկ կա, դա բարձրաձայնվելու է, քննարկվելու է, և փորձելու ենք հասնել լավագույն տարբերակին։ Այդ դակելու պրակտիկան հաստատ չի լինելու:

– Ընդդիմախոսները ձեզ քննադատում են, որ թե՛ կառավարությունում, թե՛ արդեն նոր ձևավորված խորհրդարանում փորձառու թիմ չէ հավաքված:

– Մեր դաշինքի գոնե տնտեսական բլոկի պատգամավորներին երկար տարիներ ճանաչում եմ, իսկապես, կան լավ մասնագետներ։ Այդ մարդիկ միգուցե պետական կառավարման համակարգում աշխատելու փորձ չունեն, բայց կան իրենց ոլորտներում կայացած, լուրջ մասնագետներ: Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգում աշխատելը պլյուս կլիներ, բայց դա ամենակարևոր հանգամանքը չէ: Ավելի կարևոր են մասնագիտական որակն ու նվիրվածությունը: Ես համոզված եմ, որ խորհրդարանի մեր թիմում բոլորը սկզբունքային մարդիկ են, և մեզ կհաջողվի նորմալ աշխատանքային թիմ ձևավորել:

– Ի՞նչ քայլեր եք անելու, որ քաղաքական հեղափոխությունը տեղափոխեք տնտեսություն, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում:

– Նախ՝ ստվերի դեմ պայքարը պետք է հասնի տրամաբանական ավարտին, մենք պետք է ունենանք մաքսիմալ թափանցիկ տնտեսություն: Կոռուպցիայի դեմ պայքարն արդեն սկսվել է: Այդ երկուսն անհրաժեշտ պայմաններ են, բայց բավարար չեն: Տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փոխել տնտեսության կառուցվածքն ու որակը: Տնտեսական աճը պետք է փոխվի զարգացմամբ: Մեզ մոտ պետք է ոչ թե թվերն աճեն, այլ կյանքի որակը լավանա, և յուրաքանչյուր քաղաքացի տնտեսական առաջընթացի էֆեկտն իր վրա զգա: Եթե տնտեսության մեջ դրական շարժ կա, դրանից պետք է օգտվեն ոչ թե մի խումբ մարդիկ, այլև ամբողջ հասարակությունը:

– Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազը թանկացրեց 15 դոլարով, բայց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն ներքին սպառողի համար չի թանկանա: Կարո՞ղ եք ասել, թե Հայաստանում որքան ժամանակ գազը չի թանկանա:

– Գիտեմ, որ պայմանավորվածությունը մեկ տարով է լինելու, ես էլ տեղեկությունների պակաս ունեմ: Բայց եթե սահմանին գազը 10 տոկոսով թանկանում է և վերջնական սպառողի համար շուրջ 5 տոկոս պետք է թանկանար, բայց կառավարությունը հայտարարում է, որ չի թանկանա, նշանակում է՝ կա՛մ «Գազպրոմ Արմենիա»-ի մարժան է փոքրանալու, կա՛մ այլ միջոցներով կֆինանսավորվի:

– Ռուսաստա՞նը մեկ տարի չի թանկացնելու, թե՞ ներքին սպառողի համար մեկ տարի չի թանկանալու:

– 165 դոլարը գործելու է մինչև դեկտեմբերի 31-ը: Նաև ենթադրում եմ, որ առնվազն մեկ տարի գազը ներքին սպառողի համար չի թանկանա: Բայց ամեն ինչ պայմանավորված է քաղաքական իրադարձությունների զարգացմամբ: «Գազպրոմ Արմենիա»-ն 100 տոկոսով պատկանում է Ռուսաստանին:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան