Արտակարգ դեպքեր Գյումրիում. ճայթուկներից այրվել են մարդկանց դեմքերը, մատները, 18 տարեկան տղան ծանր վիճակով տեղափոխվել է Երեւան

Լուրեր

17.06.2026 | 19:43
Արջն ու քոթոթը՝ հիվանդանոցի բակում․ կենդանիները շրջում են Շատինում, զգոնության կոչ՝ մասնագետներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 19:30
Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի մասով զեկույցը և կոչ արել սառեցնել Բիձինա Իվանիշվիլիի ակտիվները
17.06.2026 | 19:14
Մոսկվայում ու հարակից շրջաններում արգելվել են թեթև ինքնաթիռների և քաղաքացիական ԱԹՍ-ների թռիչքները
17.06.2026 | 19:00
Վտանգավոր հետևանքներ կլինեն ՌԴ-ի խամաճիկների համար, եթե հակաօրինական խժդժությունների գնան․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:50
Թրամփը հերքում է, որ ԱՄՆ-ն Իրանում ներդրումներ կկատարի 300 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամի միջոցով
17.06.2026 | 18:39
Հայաստանը Խաղաղության համաշխարհային ինդեքսում տարածաշրջանում առաջատարն է
17.06.2026 | 18:34
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
17.06.2026 | 18:30
Իրանը կհակազդի TRIPP-ին. գլխավոր հարցն այն է՝ ինչ միջոցներով․ Նիկիտա Սմագին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:24
Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն․ ԱՆ
17.06.2026 | 18:18
«Ձայները կեղծվել ա ու ընդդիմության լիդերները տանը վեր ընկա՞ծ են, քաբա՞բ են ուտում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:10
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից // Վթարից տուժած 3 երեխա Երևան է տեղափոխվել․ ԼՈՒՐԵՐ
17.06.2026 | 18:08
Գնալու եմ Բաքու, եթե հրավեր լինի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:03
ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը 
17.06.2026 | 18:00
Վերաքվեարկությունից մինչև նոր ընտրություններ․ ինչ կարող է լինել ՍԴ որոշումից հետո և որքան ժամանակում պիտի որոշում կայացվի
17.06.2026 | 17:54
Գյումրիում ընտրություններ անցկացնելու հետ կապված սցենարներ ենք մշակում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 1-ի գիշերը Գյումրիում մի քանի արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ չորս քաղաքացի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ճայթուկների օգտագործումից եւ հրավառություններից:

Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ճայթուկներից եւ հրավառություններից վնասվածքներով քաղաքացիների հոսքը սկսվել է ժամը 00:15-ից:

Բոլոր տուժած քաղաքացիները եղել են Գյումրի քաղաքի բնակիչներ: Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ վնասվածքներ ստացած քաղաքացիներից մեկը 40 տարեկան է եղել: Ճայթուկներից վնասվել են աջ աչքի հյուսվածքները: Մեկ այլ քաղաքացի էլ ճայթուկներից հոնքի շրջանում է վնասվածքներ ստացել, այրվել է նաեւ դեմքը:

Տեղեկացանք, որ այս երկու քաղաքացիները հրավառությունն իրականացնելիս նյութերն անզգուշորեն պահել են իրենց դեմքերի եւ աչքերի ուղղությամբ:

Քաղաքացիներից մեկն էլ ծանր վնասվածքի պատճառով տեղափոխվել է Երեւան:

Նա ստացել է ձախ ձեռքի դաստակի տրավմատիկ ամպուտացիա: Վնասվել են նրա ձեռքերից մեկի երեք մատներն ամբողջությամբ, այրվել է դաստակը: Տուժած քաղաքացին 18 տարեկան է: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ճայթուկներից վնասվածք է ստացել նաեւ մեկ անչափահաս երեխա: Կրկին վնասվել են ձեռքի մատները: Նրան Գյումրու ԲԿ-ից տեղափոխել են Գյումրու մանկական հիվանդանոց:

Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ բոլոր տուժած քաղաքացիները ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքերին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում նշված էր.«Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերեւս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով: Հիշեցնենք, որ լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառությամբ Ամանորի գիշերը։ Հրավառությունների եւ՛ պատվիրատուն, եւ՛ կազմակերպողն ու իրականացնողը մենք ենք: Հետեւաբար առաջին հերթին հենց մենք պետք է մտահոգվենք մեզ շրջապատող մարդկանց հանգստով: Ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։ Հորդորում ենք նաեւ այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով եւ՛ ձեր, եւ՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին»։

Հայկ Վարդանյան