Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար, փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից և քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ այս որոշման մասին «մտածում էր վերջին մի քանի շաբաթների ընթացքում»։

«Ես որոշել եմ կայացրել  թողնել պաշտոնս։ Ընդհանուր առմամբ՝ նաև քաղաքականությունը։ Ինձ համար քաղաքականության մեջ անցկացրած այս 10 տարիները աշխատանքի, հայրենիքին նվիրվածության և ընկերներիս հետ միասին մեծ պետական գործեր իրականացնելու տարիներ էին։ Իսկական երջանկություն է այս ծառայությունն իրականացնել «Վրացական երազանքի» թիմի հետ միասին։ Ցանկանում եմ  մեծ շնորհակալություն հայտնել «Վրացական երազանքի» յուրաքանչյուր մարտիկի, յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր առաջնորդի՝ պարոն Բիձինա Իվանիշվիլիից մինչև շարքային զինվորը, ինչպես մենք սովոր ենք միմյանց անվանել այս մեծ ընտանիքում»,- կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մդինարաձեն։

Նա շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանքի» անդամներին և ղեկավարներին, այդ թվում՝ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։ Քաղաքական գործիչը հավելել է, որ չնայած «ոմանց դժվար կլինի հավատալ դրան»՝ հրաժարական տալու որոշումը «բացարձակապես իր անկեղծ ցանկությունն» էր։

«Այս պաշտոնից հեռանալն իսկապես իմ անձնական նախաձեռնությունն էր։ Կարող եմ նաև ասել, որ պարոն Իրակլին [Կոբախիձեն] և պարոն Բիձինան [Իվանիշվիլին] սկզբում դժկամությամբ էին մոտենում, բայց ես համոզեցի նրանց, որ դա ինձ համար այդպես լավ կլինի»,- ասել է նա։

Միաժամանակ, Մդինարաձեն չի բացառել, որ կվերադառնա քաղաքականություն, «եթե թիմին չափազանց անհրաժեշտ լինի իր մասնակցությունը, և այլ ելք չմնա»։ Սակայն նա լիակատար վստահությամբ հավաստիացրել է՝ իր կողմից «շրջանցիկ ճանապարհներով քաղաքականություն վերադառնալու որևէ փորձ չի լինի»։

«Եթե ես համարեի, որ մեր թիմում, ինձնից բացի, շրջաններով զբաղվող որևէ մեկը չկա, ապա երբեք նման որոշում չէի կայացնի։ Երեկ երեկոյան ես երկար զրույց եմ ունեցել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, այսօր առավոտյան խոսել եմ նաև կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Մեր երեքի միջև մանրամասն զրույց է տեղի ունեցել այն մասին, որ ինձ համար նախընտրելի է մի կողմ քաշվել»,- ասել է նա։

Մդինարաձեն տարածաշրջանային զարգացման նախարար էր նշանակվել այս տարվա հուլիսին։ Նա նաև պետք է զբաղեցներ տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետնախարարի պաշտոնը, որը նախատեսվում էր ստեղծել սեպտեմբերին։

Մդինարաձեն նախկինում ղեկավարում էր Պետական ​​անվտանգության ծառայությունը, իսկ 2026 թվականի ապրիլին կառավարությունը նրան նշանակել էր փոխվարչապետ և իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետնախարար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի