Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Սպիտակ տան նոր զեկույցում Ադրբեջանը ներառված է բարձր ռիսկայնության երկրների շարքում, որտեղ չինական ապրանքները կարող են տեղափոխվել երրորդ երկրների միջոցով՝ ԱՄՆ մաքսատուրքերից խուսափելու համար: Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը դասակարգվում են որպես Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երթուղով երկաթուղային և նավահանգստային տարանցման պոտենցիալ հանգույցներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս տեղեկատվությունն առկա է Սպիտակ տան «The Great Transshipment Scam» վերնագրով զեկույցում։ Նշվում է, որ ավելի քան 40 երկիր գտնվում է բարձր ռիսկի տակ, քանի որ չինական ապրանքները տեղափոխվում են երրորդ երկրների միջոցով՝ ԱՄՆ մաքսային սակագներից խուսափելու համար։ Փաստաթուղթն Ադրբեջանը ներառել է այս երկրների շարքում երրորդ կատեգորիայի մեջ՝ «փոքր, օպորտունիստական ​​չինական թիրախներ» անվանումով խմբում։

Սպիտակ տունն այս կատեգորիայում ներառում է ավելի փոքր տնտեսությունները՝ նշելով, որ այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են էժան աշխատուժը, ազատ տնտեսական գոտիները, նավահանգստային և սահմանային կառույցները, մաքսային պահեստները, սահմանափակ մաքսային վերահսկողությունը կամ հարմար լոգիստիկան, կարող են դրանք գրավիչ դարձնել Չինաստան ուղևորվող ապրանքների վերաուղղորդման համար։

Ադրբեջանից բացի՝ այս խմբում են նաև Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Արգենտինան, Բանգլադեշը, Կամբոջան, Չիլին, Կոլումբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սինգապուրը և այլն։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանն ու Վրաստանն ունեն առանձին երկաթուղային և նավահանգիստների տարանցիկ փոխադրում, բեռների համախմբում և ցամաքից ծով անցնելու հնարավորություն։

Մեկ այլ դասակարգմամբ՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը խմբավորված են որպես ցամաքային տարանցիկ հանգույցներ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։

Զեկույցի հեղինակները պնդում են, որ Չինաստանի հետ կապված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա՝ օգտագործելով այլ երկրներում ծագող ապրանքներ, այդպիսով խուսափելով չինական ապրանքների վրա սահմանված ավելի բարձր մաքսատուրքերից։

Այնուամենայնիվ, զեկույցը չի նշում, որ Ադրբեջանում որևէ կոնկրետ ընկերություն, բեռ կամ գործարք օգտագործել է անօրինական տարանցիկ կամ կեղծ ծագման փաստաթղթեր։

Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ում չինական ուղղակի արտահանման կրճատումը և երրորդ երկրներից ներմուծման աճը չի նշանակում, որ այս ամբողջ առևտուրն անօրինական է: Սպիտակ տունն ընդունում է, որ որոշ փոփոխություններ կարող են կապված լինել արտադրության, ներդրումների և մատակարարման շղթաների այլ երկրներ իրական տեղափոխման հետ։ Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները պնդում են, որ փոփոխությունների մասշտաբները և ժամկետները պահանջում են ավելի լայն հետաքննություն երրորդ երկրներից ապրանքների տեղափոխման վերաբերյալ՝ մաքսային տուրքերից խուսափելու նպատակով։

Ադրբեջանի պաշտոնյաները հրապարակայնորեն չեն մեկնաբանել Սպիտակ տան զեկույցը, որում երկիրը նշվել է որպես ռիսկային տարանցիկ հանգույց չինական ապրանքների համար, որոնք շրջանցում են ԱՄՆ մաքսատուրքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի